00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեք սկզբունք կա, եթե Բաքուն համաձայնվի, խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` եթե Ադրբեջանը հրապարակային ընդունի իր նշած երեք սկզբունքներին իր նվիրվածությունը, ապա կարելի է համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումը կարճ ժամանակի հարց է։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Երեք սկզբունք կա, որոնց շուրջ եթե Բաքուն համաձայնվի, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ կստորագրվի։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր կարևոր խնդիր է, որ մենք կարողանանք այնպես անել, որ խաղաղ գործընթացը շարունակվի և շարունակվի մի քանի առանցքային սկզբունքների հիման վրա։ Այդ սկզբունքների մեջ ոչ մի նոր բան չկա, դրա մասին գիտեն բոլորը»,– հայտարարեց Փաշինյանը:
Ասել, թե ՀՀ–ն մենակ է թողել ԼՂ–ին, ամենաանարդար մեղադրանքն է. Փաշինյան
Նա նշեց, որ այդ սկզբունքներից առաջինն արձանագրված է 2023 թ. հուլիսի 15–ին Բրյուսելում ԵՄ նախագահի հայտարարության մեջ՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ՀՀ տարածքի դեպքում՝ 29,800 քառ. կմ, Ադրբեջանի դեպքում՝ 86,600 քառ. կմ։ Մյուս սկզբունքը, նրա խոսքով` Ալմա Աթայի հռչակագիրն է, որ պետք է դառնա քաղաքական հիմք սահմանների դելիմիտացիայի և հետագայում նաև դեմարկացիայի համար։
«Կարևոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի և համաձայնություն ձեռք բերվի, թե որ քարտեզների հիման վրա է արվելու դեմարկացիան և դելիմիտացիան։ Դա պետք է տեղի ունենա 1975 թ. քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն այնպես չէ, որ մեր դիրքորոշումն այդ հարցում շատ կարծր է»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։
Ըստ նրա` տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա։
Փաշինյանի խոսքով` եթե Ադրբեջանը հրապարակային ընդունի այս սկզբունքներին իր նվիրվածությունը, ապա կարելի է համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումը կարճ ժամանակի հարց է։
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարում են, որ խաղաղության գործընթացին համաձայն են, սակայն չեն վերահաստատել իրենց հավատարմությանն այդ սկզբունքներին։ Դա կասկածի տեղիք է տալիս, որ միգուցե խաղաղություն ասելով` նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Եթե Ադրբեջանն իմ նշած այդ 3 սկզբունքներին հայտնում է իր հավատարմությունը, ապա կարող ենք համարել` խաղաղությունը գործնականում կայացած է»,– վստահեցրեց ՀՀ վարչապետը։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Գրանադայի հանդիպմանը նախատեսված փաստաթղթում իր նշած այդ երեք սկզբունքները ներառված էին։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։
Լրահոս
0