https://arm.sputniknews.ru/20231004/davit-galstjani-hvoreghbajry-stepanakerti-paret-chi-nshanakvel-na-herqum-e-lury-66829157.html
Դավիթ Գալստյանի հորեղբայրը Ստեփանակերտի պարետ չի նշանակվել. նա հերքում է լուրը
Դավիթ Գալստյանի հորեղբայրը Ստեփանակերտի պարետ չի նշանակվել. նա հերքում է լուրը
Sputnik Արմենիա
Արցախի ԱԺ պատգամավորն ընդգծել է` առանց ապացույցների և փաստերի չի կարելի անմիջապես թիրախավորել անձի ընտանիքին։ 04.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-04T12:22+0400
2023-10-04T12:22+0400
2023-10-04T12:38+0400
դավիթ գասպարյան
արցախ
պարետ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/04/66830101_0:144:989:700_1920x0_80_0_0_7916a87a6577e91027c5cd72832158c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքել է այն տեղեկությունները, թե նրա հորեղբայր Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։Նա նշել է, որ ներկայում Սարգիս Գալստյանը և նրա կինը, ինչպես նաև որոշ թվով հայեր, գտնվում են Ստեփանակերտում։Հիշեցնենք` հոկտեմբերի 3-ին հայկական լրատվամիջոցները գրել էին, որ Բաքուն Բակո Սահակյանի սանիկ Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում հայերի ներկայացուցիչ։ ԶԼՄ–ների տեղեկություններով` նա 1990-ական թվականների այն ակտիվիստներից է եղել, որոնք ժողովրդական դիվանագիտության ջատագովներն էին և բավական հաճախ էին այցելում Բաքու։Նշվում էր, որ Գալստյանը եղել է Շուշիի Ավան պլազա հյուրանոցի տնօրեն, ինչպես նաև Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբայրն է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/04/66830101_0:49:989:791_1920x0_80_0_0_abb67375f1411f9c1dbb5a46d9b59e57.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ գասպարյան, արցախ, պարետ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
դավիթ գասպարյան, արցախ, պարետ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Դավիթ Գալստյանի հորեղբայրը Ստեփանակերտի պարետ չի նշանակվել. նա հերքում է լուրը
12:22 04.10.2023 (Թարմացված է: 12:38 04.10.2023) Արցախի ԱԺ պատգամավորն ընդգծել է` առանց ապացույցների և փաստերի չի կարելի անմիջապես թիրախավորել անձի ընտանիքին։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքել է այն տեղեկությունները, թե նրա հորեղբայր Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ: Տեղեկությունը հայտնում է «
Արմենպրեսը»։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ նման բան չկա։ Չար լեզուներն են այդպիսի տեղեկություններ տարածել։ Մոտ ժամանակներս փաստեր ի հայտ կգան, թե ինչով է զբաղված Սարգիս Գալստյանը։ Չեմ կարող Սարգիս Գալստյանի տեղը որոշում կայացնել կամ իր որոշման վրա ազդել։ Նրա երեխաները գտնվում են Երևանում, և այսօր ինչ-որ մեկի գրածով, որը չունի ապացույց, թիրախավորել Սարգիս Գալստյանի ընտանիքին, առնվազն․․․բառեր չեմ գտնում ասելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Գալստյանը։
Նա նշել է, որ ներկայում Սարգիս Գալստյանը և նրա կինը, ինչպես նաև որոշ թվով հայեր, գտնվում են Ստեփանակերտում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 3-ին հայկական լրատվամիջոցները գրել էին, որ
Բաքուն Բակո Սահակյանի սանիկ Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում հայերի ներկայացուցիչ։ ԶԼՄ–ների տեղեկություններով` նա 1990-ական թվականների այն ակտիվիստներից է եղել, որոնք ժողովրդական դիվանագիտության ջատագովներն էին և բավական հաճախ էին այցելում Բաքու։
Նշվում էր, որ Գալստյանը եղել է Շուշիի Ավան պլազա հյուրանոցի տնօրեն, ինչպես նաև Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբայրն է։