https://arm.sputniknews.ru/20231004/azhum-krqery-krkin-tezhacan-pashinjann-u-ynddimadir-patgamavvornery-vitshecin-66859189.html
ԱԺ–ում կրքերը կրկին թեժացան. Փաշինյանն ու ընդդիմադիր պատգամավորները վիճեցին
ԱԺ–ում կրքերը կրկին թեժացան. Փաշինյանն ու ընդդիմադիր պատգամավորները վիճեցին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը սկսեց հեգնանքով արձագանքել Աննա Գրիգորյանի ասածին, ընդդիմադիրների ռեպլիկները չուշացան։ 04.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-04T18:27+0400
2023-10-04T18:27+0400
2023-10-04T18:36+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
աժ (ազգային ժողով)
պատգամավոր
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/04/66856962_0:0:1920:1080_1920x0_80_0_0_81cf88f11c80476c8d0cf3e9a407792e.jpg
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ լեզվակռիվ սկսվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև։ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ երբ սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան սանձազերծեց ԼՂ–ի դեմ, Փաշինյանն ինքն իրեն դրել էր միջազգային դիտորդի դերում և ընդունել էր շարքային բյուրոկրատ չինովնիկի կեցվածք։«Ինչքան էլ փորձեք «բայցեր», «ստորակետներ» դնել պատմության դասագրքերում, պատասխանատվության բաժինը բոլորի վրա բարդել, միևնույնն է` գրվելու է, որ Արցախն ընկավ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Ես հասկանում եմ, որ պատմական այս ողբերգության ֆոնին ատրճանակը ձեր գլխին չեք դնի, բայց այս ամենը պատմության համար պետք է արձանագրվի»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։Ըստ նրա` ՀՀ–ն 30 տարի անկախ է եղել և, Փաշինյանը միակ մարդն է եղել, որ ՀՀ անկախությունը հարցականի տակ է դրել։Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ պատգամավորը պատմությունը լավ չգիտի, երբ ասում է, որ հազարամյա պատմության մեջ Արցախը երբեք չի հայաթափվել։«Նախ` առաջին անգամ չէ, որ Արցախը հայաթափվել է… Եթե պատմությունը մի քիչ իմանայիք, դա չէիք ասի։ Եկեք արձանագրենք ձեր` պատմության չիմացությունը, մնացած հետևությունները համարում եմ այդ չիմացության հետևանք»,– նշեց նա։Նիկոլ Փաշինյանն ասաց` երբ հրաժարական կտաԱյնուհետև, երբ Փաշինյանը սկսեց հեգնանքով արձագանքել Աննա Գրիգորյանի` Սյունիքում առկա իրավիճակի մասին ասածին, որ այնտեղ կան գյուղեր, որոնք թշնամու ուղղակի նշանառության տակ են, ընդդիմությունը սկսեց տեղից ռեպլիկներ անել Փաշինյանի ուղղությամբ, որոնց ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց. «Էս ա կասեի, հա՜… Մի հատ դուք հանգստացեք, մյուս անգամ էդ բառապաշարով չկրկնեք»։Փաշինյանը խոսքը կիսատ թողեց և հեռացավ ամբիոնից, ինչից հետո ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների պատգամավորները սկսեցին բղավել միմյանց վրա։«Նորմալ է, որ ամեն անգամ կամ բավականին հաճախակի ինչ–որ նմանատիպ բան ա լինում, վերածվում է ծեծկռտուքի, փոխադարձ վիրավորանքների… Հետո մեր համաքաղաքացիներն ասում են` այս ինչ մակարդակի է իջել ԱԺ–ն։ Բովանդակությանը չեմ անդրադառնում, միայն ուզում եմ հասկանալ` սա նորմա՞լ եք համարում։ Ես բոլորին եմ սա ասում` տեղից մի՛ բղավեք»,– հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Նշենք, որ Փաշինյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց` ասել, թե ՀՀ–ն մենակ է թողել ԼՂ–ին, ամենաանարդար մեղադրանքն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/04/66856962_222:0:1662:1080_1920x0_80_0_0_1800ee74211c16e02ceb1e209b678c1d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, видео, աժ (ազգային ժողով), պատգամավոր, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, նիկոլ փաշինյան, видео, աժ (ազգային ժողով), պատգամավոր, տեսանյութ, տեսանյութեր
ԱԺ–ում կրքերը կրկին թեժացան. Փաշինյանն ու ընդդիմադիր պատգամավորները վիճեցին
18:27 04.10.2023 (Թարմացված է: 18:36 04.10.2023) Նիկոլ Փաշինյանը սկսեց հեգնանքով արձագանքել Աննա Գրիգորյանի ասածին, ընդդիմադիրների ռեպլիկները չուշացան։
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ լեզվակռիվ սկսվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ երբ սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան սանձազերծեց ԼՂ–ի դեմ, Փաշինյանն ինքն իրեն դրել էր միջազգային դիտորդի դերում և ընդունել էր շարքային բյուրոկրատ չինովնիկի կեցվածք։
«Ինչքան էլ փորձեք «բայցեր», «ստորակետներ» դնել պատմության դասագրքերում, պատասխանատվության բաժինը բոլորի վրա բարդել, միևնույնն է` գրվելու է, որ Արցախն ընկավ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Ես հասկանում եմ, որ պատմական այս ողբերգության ֆոնին ատրճանակը ձեր գլխին չեք դնի, բայց այս ամենը պատմության համար պետք է արձանագրվի»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ նրա` ՀՀ–ն 30 տարի անկախ է եղել և, Փաշինյանը միակ մարդն է եղել, որ ՀՀ անկախությունը հարցականի տակ է դրել։
«Դուք մեր անկախության ու ինքնիշխանության թշնամին եք։ Մեր անկախությունն էլ, ինքնիշխանություն էլ նախևառաջ պետք է փրկել հենց ձեզնից»,– ասաց Աննա Գրիգորյանը` խոսքն ուղղելով Փաշինյանին։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ պատգամավորը պատմությունը լավ չգիտի, երբ ասում է, որ հազարամյա պատմության մեջ Արցախը երբեք չի հայաթափվել։
«Նախ` առաջին անգամ չէ, որ Արցախը հայաթափվել է… Եթե պատմությունը մի քիչ իմանայիք, դա չէիք ասի։ Եկեք արձանագրենք ձեր` պատմության չիմացությունը, մնացած հետևությունները համարում եմ այդ չիմացության հետևանք»,– նշեց նա։
Այնուհետև, երբ Փաշինյանը սկսեց հեգնանքով արձագանքել Աննա Գրիգորյանի` Սյունիքում առկա իրավիճակի մասին ասածին, որ այնտեղ կան գյուղեր, որոնք թշնամու ուղղակի նշանառության տակ են, ընդդիմությունը սկսեց տեղից ռեպլիկներ անել Փաշինյանի ուղղությամբ, որոնց ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց. «Էս ա կասեի, հա՜… Մի հատ դուք հանգստացեք, մյուս անգամ էդ բառապաշարով չկրկնեք»։
Փաշինյանը խոսքը կիսատ թողեց և հեռացավ ամբիոնից, ինչից հետո ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների պատգամավորները սկսեցին բղավել միմյանց վրա։
«Նորմալ է, որ ամեն անգամ կամ բավականին հաճախակի ինչ–որ նմանատիպ բան ա լինում, վերածվում է ծեծկռտուքի, փոխադարձ վիրավորանքների… Հետո մեր համաքաղաքացիներն ասում են` այս ինչ մակարդակի է իջել ԱԺ–ն։ Բովանդակությանը չեմ անդրադառնում, միայն ուզում եմ հասկանալ` սա նորմա՞լ եք համարում։ Ես բոլորին եմ սա ասում` տեղից մի՛ բղավեք»,– հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ
Փաշինյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց`
ասել, թե ՀՀ–ն մենակ է թողել ԼՂ–ին, ամենաանարդար մեղադրանքն է։