https://arm.sputniknews.ru/20231004/arcakhic-hh-teghapvokhvats-andzanc-tivn-avelacel-e-7-vov-66848283.html
Արցախից ՀՀ տեղափոխված անձանց թիվն ավելացել է 7-ով
Արցախից ՀՀ տեղափոխված անձանց թիվն ավելացել է 7-ով
Sputnik Արմենիա
Հաշվառվածների թիվը ևս ավելացել է և դարձել 96 940։ 04.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-04T16:03+0400
2023-10-04T16:03+0400
2023-10-04T16:16+0400
արցախ
հայաստան
բռնի տեղահանված
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
նազելի բաղդասարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66672438_0:0:1500:844_1920x0_80_0_0_f66ef9e74cb5187f0d6395e868c3e340.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 632 անձ է ժամանել Հայաստան։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։«Տեղահանված անձանց թիվն ավելացել է 7–ով»,–ասաց նա։Բաղդասարյանի խոսքով` հաշվառվածների թիվը ևս ավելացել է և դարձել 96 940` ընդհանուր թվի գրեթե 97 տոկոսը։Ինչ վերաբերում է ՀՀ բուժկենտրոններում բուժում ստացող անձանց, ապա այս պահի դրությամբ նրանց թիվը 324 է։ 114–ի վիճակը ծանր է, 15–ինը` ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժում ստանալ 8 երեխաներ։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66672438_151:0:1484:1000_1920x0_80_0_0_8817d6bb32e57f519575fe9aa087f964.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, բռնի տեղահանված, նազելի բաղդասարյան
արցախ, հայաստան, բռնի տեղահանված, նազելի բաղդասարյան
Արցախից ՀՀ տեղափոխված անձանց թիվն ավելացել է 7-ով
16:03 04.10.2023 (Թարմացված է: 16:16 04.10.2023) Հաշվառվածների թիվը ևս ավելացել է և դարձել 96 940։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 632 անձ է ժամանել Հայաստան։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Տեղահանված անձանց թիվն ավելացել է 7–ով»,–ասաց նա։
Բաղդասարյանի խոսքով` հաշվառվածների թիվը ևս ավելացել է և դարձել 96 940` ընդհանուր թվի գրեթե 97 տոկոսը։
Ինչ վերաբերում է ՀՀ բուժկենտրոններում բուժում ստացող անձանց, ապա այս պահի դրությամբ նրանց թիվը 324 է։ 114–ի վիճակը ծանր է, 15–ինը` ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժում ստանալ 8 երեխաներ։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։