00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

22 հայտնի ռուս գործիչներ բաց նամակով կոչ են արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին

© Sputnik / Aram Nersesyan«Մատենա» միջազգային դպրոցն ազդարարեց ղեկավարների համար նախատեսված առաջին կրթական ծրագրի մեկնարկը (1 փետրվարի, 2022թ). Երևան
«Մատենա» միջազգային դպրոցն ազդարարեց ղեկավարների համար նախատեսված առաջին կրթական ծրագրի մեկնարկը (1 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Բաժանորդագրվել
ՌԴ մշակույթային գործիչները, գիտնականներն ու գործարարները բաց նամակ են գրել ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ մշակութային, գիտական և կրթական 22 գործիչներ բաց նամակ են գրել ի աջակցություն գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որը սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է ադրբեջանական կողմից, երբ փորձել է Հայաստան անցնել Հակարիի կամրջով։ Տեղեկությունը հայտնում է РБК-ն։
Բաց նամակի հեղինակները նշում են, որ Վարդանյանը միշտ հանդես է եկել ընդդեմ բռնության և հօգուտ իրավահավասար պայմաններում երկխոսության՝ նույնիսկ այն դեպքերում, երբ թշնամանքը անհաղթահարելի է թվացել։
«Մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հասնել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։ Կոչ ենք անում նրան հնարավորություն տալ միանալու իր ընտանիքին ու վերադառնալու ստեղծարար աշխատանքի՝ ի շահ մարդկության»,- նշված է բաց նամակում։
Ընդհանուր առմամբ, բաց նամակի տակ ստորագրել են 22 ռուս գործիչներ։ Նրանց թվում են ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ Մոսկվայի կառավարման դպրոցի տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, գրողներ Եվգենի Վոդոլազկինը և Ալլա Գերբերը, գործարարներ Միխայիլ Կուսնիրովիչը և Մարկ Կուրցերը, ռեժիսորներ Պավել Լունգինը և Ալեքսանդր Սոկուրովը, Նատալյա Սոլժենիցինան, «Վերա» հիմնադրամի հիմնադիր Նյուտա Ֆեդերմեսսերը, պարուսույց Բորիս Էյֆմանը, Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի նախկին տնօրեն Մարինա Լոշակը, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը և այլ գործիչներ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է լքել Արցախը։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Հավելենք, որ սեպտեմբերի 19-20-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով վերջին տվյալներով Արցախից բռնի տեղահանված 100 520 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։
Լրահոս
0