https://arm.sputniknews.ru/20231003/voch-mi-ardjunavet-mijazgajin-kankhargelum-hh-agn-khvosnaky-mak-i-brnutjan-dem-orva-masin-66791523.html
Ոչ մի արդյունավետ միջազգային կանխարգելում. ՀՀ ԱԳՆ խոսնակը` ՄԱԿ-ի Բռնության դեմ օրվա մասին
Ոչ մի արդյունավետ միջազգային կանխարգելում. ՀՀ ԱԳՆ խոսնակը` ՄԱԿ-ի Բռնության դեմ օրվա մասին
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը նշել է, որ ՄԱԿ–ը Բռնության դեմ միջազգային օրվանից օրեր առաջ Լեռնային Ղարաբաղի հայությունը բռնի տեղահանվեց։ 03.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-03T13:28+0400
2023-10-03T13:28+0400
2023-10-03T13:52+0400
անի բադալյան
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
մակ առաքելություն
արցախ
լեռնային ղարաբաղ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/03/65268637_0:0:770:434_1920x0_80_0_0_e09ebe6a7942b1b9b53e41413a3a702b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik.Հետաքրքիր է, թե ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը երեխաների և կանանց համար, որոնք բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ բռնությունից փախչելով ընդամենը մի քանի օր առաջ X սոցիալական ցանցում (նախկին Twitter) այս բովանդակությամբ գրառում է արել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:«Շատ կանխատեսելի է, ճիշտ հակառակը՝ պատերազմ, ապրել անմարդկային շրջափակման մեջ, ոչ մի արդյունավետ միջազգային կանխարգելում, կորսված կյանքեր»,- նշել է Բադալյանը։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/03/65268637_134:0:734:450_1920x0_80_0_0_6bac9abe003d511948132c856bf08720.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անի բադալյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), մակ առաքելություն, արցախ, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
անի բադալյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), մակ առաքելություն, արցախ, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Ոչ մի արդյունավետ միջազգային կանխարգելում. ՀՀ ԱԳՆ խոսնակը` ՄԱԿ-ի Բռնության դեմ օրվա մասին
13:28 03.10.2023 (Թարմացված է: 13:52 03.10.2023) ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը նշել է, որ ՄԱԿ–ը Բռնության դեմ միջազգային օրվանից օրեր առաջ Լեռնային Ղարաբաղի հայությունը բռնի տեղահանվեց։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik.Հետաքրքիր է, թե ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը երեխաների և կանանց համար, որոնք բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ բռնությունից փախչելով ընդամենը մի քանի օր առաջ
X սոցիալական ցանցում (նախկին Twitter) այս բովանդակությամբ գրառում է արել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
ՄԱԿ–ի ուշացած առաքելությունը
Հայկական կողմն ավելի վաղ՝ դեռևս շրջափակման շրջանում, բազմիցս պնդել էր, որ ՄԱԿ-ի առաքելությունը պետք է ուղարկվի Լեռնային Ղարաբաղ։ Այժմ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ էթնիկ բնակչությունը լքել է իր տները։ Առաքելությունը դրանից հետո է միայն ժամանել ԼՂ։
Ավելին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 2–ին հայտարարել է, որ մեկ օրում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չի ստացել խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն կիրառելու մասին որևէ հաղորդագրություն, չեն հայտնաբերել սատկած ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում։
«Շատ կանխատեսելի է, ճիշտ հակառակը՝ պատերազմ, ապրել անմարդկային շրջափակման մեջ, ոչ մի արդյունավետ միջազգային կանխարգելում, կորսված կյանքեր»,- նշել է Բադալյանը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց
արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։