00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շատ զարմանալի է, որ ՄԱԿ պատվիրակությունը գալիս է, երբ Արցախը հայաթափված է. Վարդանյան

© Sputnik / Aram NersesyanՎլադիմիր Վարդանյան
Վլադիմիր Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
Բաժանորդագրվել
Պատգամավորի խոսքով` մի պարագայում կա միջազգային հանրության արձագանք, որը բավարար չէ, մյուս պարագայում բարեկամ երկրներից չկա արձագանք։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Շատ զարմանալի է, որ Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությունը գալիս է Արցախ այն ժամանակ, երբ այն ամբողջությամբ հայաթափված է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Իշխանական պատգամավորին նաև զարմացրել է ՄԱԿ առաքելության հնչեցրած գնահատականները։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 2–ին հայտարարել էր, որ մեկ օրում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չի ստացել խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն կիրառելու մասին որևէ հաղորդագրություն, չեն հայտնաբերել սատկած ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման դեպքեր։
Արցախցին պետք է փոխհատուցում պահանջի. մասնագետները հորդորում են հաշվառել բոլոր փաստերը
«Մենք պետք է հետագա ուսումնասիրություններ անենք` հասկանալու, թե ՄԱԿ–ի կենտրոնակայանը, քարտուղարությունը և անդամ պետությունները, այդ թվում՝ Անվտանգության խորհրդում, արդյո՞ք կիսում են Ադրբեջանում տեղակայված այս փոքրիկ պատվիրակության կարճաժամկետ այցի արդյունքները»,–նշեց Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ այս փուլում զերծ է մնում հստակ արձագանքներից հաշվի առնելով, որ դեռ չի տեսել ՄԱԿ–ի վերջնական եզրակացությունը, սակայն, նրա խոսքով, տողերի արանքում նշվում է, որ առաքելությունը չի կարողացել այցելել հեռավոր հատվածներ, սահմանափակվել են միայն Ստեփանակերտով, Լաչինի միջանցքով և ինչ-որ բնակավայրով ու զարմանք են հայտնել, թե ինչպես կարող էր մի քանի օրում բնակչությունը «հօդս ցնդել»։
«ՄԱԿ–ն էլ պետք է համապատասխան հետևություններ անի սրանից»,–կարծում է պատգամավորը։
Վարդանյանն ընդգծում է, այնուամենայնիվ իրենք գոհ չեն Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ միջազգային արձագանքից, և այդ մասին նաև միջազգային հարթակներում են բարձրաձայնում։
«Կներեք, բայց մենք մի պարագայում ունենք արձագանք, որը բավարար չէ, մյուս պարագայում մենք չունենք արձագանք և շատ զարմանալի է, որ մեր բարեկամ պետություններից ոմանք առ այսօր հստակ չեն արձագանքել ոչ միայն այն իրավիճակին, որ տեղի է ունեցել ՀՀ–ում, չեն անդրադարձել այնպիսի խախտումներին, որոնք դիտարկվում են իրենց իսկ ՔՕ–ում որպես ամենածանր հանցագործություն»,–հավելեց իշխանական պատգամավորը։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի առաքելությունը հոկտեմբերի 1-ին Աղդամով (Ակնա) ժամանել է Լեռնային Ղարաբաղ: Հայկական կողմն ավելի վաղ՝ դեռևս շրջափակման շրջանում, բազմիցս պնդել էր, որ ՄԱԿ-ի առաքելությունը պետք է ուղարկվի Արցախ։ Այժմ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնիկ բնակչությունը լքել է իր տները։ Առաքելությունը դրանից հետո միայն ժամանել ԼՂ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0