00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավինյանը կդառնա քաղաքապետ. ՔՊ-ն ելքը գտել է. «Ժողովուրդ»

ՔՊ նիստ - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
ՔՊ նիստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամենայն հավանականությամբ, Երևանի ավագանու առաջին նիստը կկայանա, և քաղաքապետը կընտրվի Տիգրան Ավինյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Մի քանի օր բանակցելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հաջողվել է համաձայնության գալ «Հանրային ձայն» կուսակցության հետ և նրանցից մեկ ձայն «կորզել» Երևանի ավագանու անդրանիկ նիստի համար: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Չնայած ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում ծանր ու տխուր իրավիճակ էր ստեղծվել, իշխանականները տևական ժամանակ խորը հիասթափության մեջ էին, բայց ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ-ականների «սրտից մի մեծ քար է ընկել», քանի որ կարողացել են իրենց հարցերը կարգավորել»,–հայտնում է թերթը:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ին Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը պետք է տեղի ունենա, որի ժամանակ էլ քաղաքապետ պետք է ընտրվի: Ավագանու նիստը տեղի կունենա այն դեպքում, եթե նիստին ներկա լինի ավագանու 33 անդամ։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները միասին ունեն 32 մանդատ. այսպիսով, եթե մյուս երեք ուժերից անգամ մեկ ներկայացուցիչ ներկա լինի նիստին, ապա նիստը կկայանա:
Արդեն հայտնել ենք, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ այդ օրը չեն մասնակցելու նիստին, որպեսզի քվորում չապահովեն, նիստը չկայանա, և նոր ընտրությունների գնան. այժմ որոշում կայացնողը «Հանրային ձայնն» է։
«Հոկտեմբերի 10-ին կայանալիք ավագանու նիստին, բացի իշխանությունից և մերձիշխանական դիրքերից հանդես եկող «Հանրապետություն» կուսակցությունից, ներկա կլինի «Հանրային ձայնից» մեկ ներկայացուցիչ, որպեսզի այդ օրը նիստին քվորում ապահովեն: Եթե նիստը կայանում է, և որպես քաղաքապետ առաջադրվում է միայն 1 թեկնածու, ապա այս դեպքում անհրաժեշտ կլինի, որ նրա օգտին քվեարկի ավագանու 40 տոկոսից ավելին։ Ավագանու նորընտիր ցանկը հաստատված է, այն ունի 65 անդամ»,–գրում է թերթը։
Եթե առաջադրվի միայն 1 թեկնածու, ապա 27 կողմ ձայնն անգամ բավարար կլինի քաղաքապետ ընտրելու համար։ Թերթը նկատում է, որ եթե «Հանրային ձայնից» մեկ հոգի էլ այդ օրը ներկա լինի ավագանու նիստին, և նիստը կայանա, ապա ՔՊ-ն և «Հանրապետությունը», առանց որևէ խնդրի, կարող են ընտրել Տիգրան Ավինյանին:
Ընդգծվում է, որ «Հանրային ձայն» կուսակցությունը թեև վերջնական որոշման մասին չի հայտարարել, բայց կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը երեկ հայտարարություն տարածեց, թե Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, ավելին՝ հայտարարեց, որ ավելի նախընտրում է, որ Մարությանի և Թեւանյանի ուժերը չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի:
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որին մասնակցեց 13 կուսակցություն և 1 դաշինք։ Երևանի 12 վարչական շրջաններում գործել են 475 ընտրական տեղամասեր։
Քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվեց 50+ տոկոս քվե հավաքել, բայց նրանցից 5–ը, այնուամենայնիվ, հաղթահարեցին անցողիկ շեմը`
«Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),1.
«Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության),2.
«Հաղթանակ» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),3.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան)4.
«Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)։5.
Լրահոս
0