00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ–ի` Լեռնային Ղարաբաղ այցը շատ ուշացած էր, իսկ հայտարարությունը տարակուսելի. Խանդանյան

© Sputnik / Aram Nersesyan«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իշխանական պատգամավորը հույս է հայտնում, որ ՄԱԿ–ը ի վերջո կարձանագրի, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ի գնահատականները և Լեռնային Ղարաբաղ այցը շատ ուշացած էին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նշենք, որ հայկական կողմն ավելի վաղ՝ դեռևս շրջափակման շրջանում, բազմիցս պնդել էր, որ ՄԱԿ-ի առաքելությունը պետք է ուղարկվի Լեռնային Ղարաբաղ։ Այժմ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնիկ բնակչությունը լքել է իր տները։ Առաքելությունը դրանից հետո է միայն ժամանել ԼՂ։
Ավելին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 2–ին հայտարարել էր, որ մեկ օրում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չի ստացել խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն կիրառելու մասին որևէ հաղորդագրություն, չեն հայտնաբերել սատկած ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում։
«10 ամիս շարունակ մենք ասել ենք, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է վարել և կոչ ենք արել ՄԱԿ–ի գործակալություններին գնալ ԼՂ և տեղում փաստահավաք գործունեություն իրականացնել ու արձանագրել իրավիճակը։ Բայց, ըստ էության, այդ հորդորներն ու կոչերը տեղ չեն հասել տարբեր հանգամանքների բերումով, և ես հիմա գնահատում եմ, որ ուշացած է ՄԱԿ–ի առաքելության այցը»,–ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հայտարարությանը, իշխանական պատգամավորը այդ ձևակերպումները նորմալ չի համարում։
«Այս ձևակերպումը տարակուսանք և ափսոսանք է առաջացնում, իսկ էթնիկ զտումն ավերածությունների մասին չէ միայն։ Այդ մարդկանց կարող էին ոսկե մեքենաներով փոխադրել Հայաստանն, բայց այդ մարդիկ Հայաստան են եկել կրակների ներքո և ռազմական ագրեսիայի ու 10 ամիս շարունակվող բլոկադայի հետևանքով»,–ասաց նա։
Խանդանյանը հույս է հայտնում, որ ՄԱԿ–ը ի վերջո կարձանագրի, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում և դրա հետ կապված ՄԱԿ–ն իր գործիքակազմը գործի կդնի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0