https://arm.sputniknews.ru/20231003/lghic-brni-teghahanvats-tarecneric-aveli-qan-250y-hh-khnamakalutjan-kentrvonnerum-en-66816746.html
ԼՂ–ից բռնի տեղահանված տարեցներից ավելի քան 250–ը ՀՀ խնամակալության կենտրոններում են
ԼՂ–ից բռնի տեղահանված տարեցներից ավելի քան 250–ը ՀՀ խնամակալության կենտրոններում են
Sputnik Արմենիա
Առանց ծնողական խնամքի մնացած 20 երեխաներն ուղղորդվել են խնամքի կենտրոններ ու ներգրավվել կրթական գործընթացում։ 03.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-03T20:47+0400
2023-10-03T20:47+0400
2023-10-03T20:48+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արցախ
լեռնային ղարաբաղ
տարեց
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66672547_0:0:1501:844_1920x0_80_0_0_5a69f63557a69240ce667bd15e35ccd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռի տեղահանված ավելի քան 250 տարեց, որոնցից շատերը նաև ունեն հաշմանդամություն, գտնվում են ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության խնամքի կենտրոններում: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։Նա վստահեցրեց` տարեցները ստանում են այն օգնությունը, որի կարիքը ունեն։Նախարարի կանխատեսումներով` ընդհանուր առմամբ շուրջ 300 տարեցներ կտեղափոխվեն համապատասխան կենտրոններ։Ինչ վերաբերում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ապա նրանց թիվն այս պահին 20 է։ Մկրտչյանը նշեց, որ բոլորն ուղղորդվել են խնամքի կենտրոններ ու արդեն ներգրավվել կրթական գործընթացում։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66672547_0:0:1333:1000_1920x0_80_0_0_30c4655bec427d36d3d01abd10dc18c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, տարեց, երեխա
արցախ, լեռնային ղարաբաղ, տարեց, երեխա
ԼՂ–ից բռնի տեղահանված տարեցներից ավելի քան 250–ը ՀՀ խնամակալության կենտրոններում են
20:47 03.10.2023 (Թարմացված է: 20:48 03.10.2023) Առանց ծնողական խնամքի մնացած 20 երեխաներն ուղղորդվել են խնամքի կենտրոններ ու ներգրավվել կրթական գործընթացում։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռի տեղահանված ավելի քան 250 տարեց, որոնցից շատերը նաև ունեն հաշմանդամություն, գտնվում են ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության խնամքի կենտրոններում: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա վստահեցրեց` տարեցները ստանում են այն օգնությունը, որի կարիքը ունեն։
«Օրինակ` այս պահին տարբեր առողջական խնդիրներ ունեցող 30 տարեց գտնվում են Մեծամորի բժշկական կենտրոնում։ Նրանք անհրաժեշտ բուժումից հետո կտեղափոխեն խնամքի հաստատություններ», – ասաց Մկրտչյանը։
Նախարարի կանխատեսումներով` ընդհանուր առմամբ շուրջ 300 տարեցներ կտեղափոխվեն համապատասխան կենտրոններ։
Ինչ վերաբերում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ապա նրանց թիվն այս պահին 20 է։ Մկրտչյանը նշեց, որ բոլորն ուղղորդվել են խնամքի կենտրոններ ու արդեն ներգրավվել կրթական գործընթացում։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։