https://arm.sputniknews.ru/20231003/lghi-hajery-inqnakam-chen-lqel-irenc-tnery-fransiaji-artgvortsnakharar-66818181.html
ԼՂ–ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր. Ֆրանսիայի արտգործնախարար
ԼՂ–ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր. Ֆրանսիայի արտգործնախարար
Sputnik Արմենիա
Կատրին Կոլոննան խոսեց Ֆրանսիայի հատկացրած օգնության մասին և խոստացավ, որ անհրաժեշտության դեպքում դա շարունակական կլինի։ 03.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-03T21:22+0400
2023-10-03T21:22+0400
2023-10-03T21:38+0400
լեռնային ղարաբաղ
կատրին կոլոննա
ֆրանսիա
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1c/58906948_0:108:1600:1008_1920x0_80_0_0_10391a667ad8129d494865b1dcc59405.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր։ Այսօր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտեց, որ այս փաստին հստակ գնահատական տալը կարևոր է, ու հավելեց, որ այդ սուտը ոչ մեկին չի մոլորեցնի։«Մարդասիրական այս սարսափելի աղետի պայմաններում Ֆրանսիան 12,5 մլն եվրոյի օգնություն է հատկացրել Հայաստանին, որն ուղղված է բռնի տեղահանվածների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը։ Ես խոստանում եմ, որ այդ օգնությունը կլինի շարունակական և կրկին կտրամադրվի, եթե անհրաժեշտություն առաջանա»,– ասաց նա:Նախարարը վստահեցրեց, որ Ֆրանսիան շարունակելու է չափազանց զգայուն լինել ՀՀ տարածքային ամբողջականության հարցում։«Բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Ֆրանսիան բավականաչափ ակտիվ չի եղել կամ չափազանց ուշ է արձագանքել, ես ցանկանում եմ ասել, որ դա այդպես չէ. Ֆրանսիան առավել քան որևէ մեկը հայերի ու Հայաստանի կողքին է», –ասաց նա։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
լեռնային ղարաբաղ
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1c/58906948_177:0:1600:1067_1920x0_80_0_0_57c8a4e0a2ae30fac195d4e66fc1d953.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեռնային ղարաբաղ, կատրին կոլոննա, ֆրանսիա, բռնի տեղահանված
լեռնային ղարաբաղ, կատրին կոլոննա, ֆրանսիա, բռնի տեղահանված
ԼՂ–ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր. Ֆրանսիայի արտգործնախարար
21:22 03.10.2023 (Թարմացված է: 21:38 03.10.2023) Կատրին Կոլոննան խոսեց Ֆրանսիայի հատկացրած օգնության մասին և խոստացավ, որ անհրաժեշտության դեպքում դա շարունակական կլինի։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր։ Այսօր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
«Ես պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ, որ տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Ես անհրաժեշտություն եմ զգում ևս մեկ անգամ հայտարարելու այդ մասին, քանի որ մենք լսում ենք հայտարարություններ, որոնցում ասվում է, որ մարդիկ ինքնակամ լքել են իրենց տները։ Դա այդպես չէ»,– ասաց նա։
Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտեց, որ այս փաստին հստակ գնահատական տալը կարևոր է, ու հավելեց, որ այդ սուտը ոչ մեկին չի մոլորեցնի։
«Մարդասիրական այս սարսափելի աղետի պայմաններում Ֆրանսիան 12,5 մլն եվրոյի օգնություն է հատկացրել Հայաստանին, որն ուղղված է բռնի տեղահանվածների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը։ Ես խոստանում եմ, որ այդ օգնությունը կլինի շարունակական և կրկին կտրամադրվի, եթե անհրաժեշտություն առաջանա»,– ասաց նա:
Նախարարը վստահեցրեց, որ Ֆրանսիան շարունակելու է չափազանց զգայուն լինել ՀՀ տարածքային ամբողջականության հարցում։
«Բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Ֆրանսիան բավականաչափ ակտիվ չի եղել կամ չափազանց ուշ է արձագանքել, ես ցանկանում եմ ասել, որ դա այդպես չէ. Ֆրանսիան առավել քան որևէ մեկը հայերի ու Հայաստանի կողքին է», –ասաց նա։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։