https://arm.sputniknews.ru/20231003/khaghaghapahnery-sharunakum-en-ognel-ajn-hajerin-vorvonq-mnacel-en-lghum-peskvov-66806091.html
Խաղաղապահները շարունակում են օգնել այն հայերին, որոնք մնացել են ԼՂ–ում․ Պեսկով
Խաղաղապահները շարունակում են օգնել այն հայերին, որոնք մնացել են ԼՂ–ում․ Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլի ներկայացուցիչը կրկին ասել է, որ տարածաշրջանում իրավիճակի սրման նախադրյալ է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու... 03.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-03T17:33+0400
2023-10-03T17:33+0400
2023-10-03T17:37+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
դմիտրի պեսկով
խաղաղապահներն արցախում
խաղաղապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36742821_0:67:1280:787_1920x0_80_0_0_d69c31fcd593baacba088ffdf1613684.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր – Sputnik. Ռուսաստանը շարունակում է անհանգստանալ ԼՂ–ում ապրող հայերի համար և ուշադիր հետևում է Բաքվի հավաստիացումներին այն հայերի անվտանգության ապահովման մասին, որոնք կցանկանան մնալ Ղարաբաղում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Նա միաժամանակ նշել է, որ խաղաղապահները շարունակում են իրենց գործունեությունը մարդասիրական օգնության հոսքերի ապահովման, այն հայերի կենսական խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք լքում են Ղարաբաղը և որոնք մնում են այնտեղ։«Եվ մենք դա կանենք հետագայում»,– հավելել է Պեսկովը։Կրեմլի ներկայացուցիչը կրկնել է, որ հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը դարձավ տարածաշրջանում իրավիճակի ներկայիս սրման նախադրյալ:«Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի ղեկավարների այլ դատողություններին, ապա այստեղ միշտ պետք է հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որը նա ընդունել է Պրահայում և ճանաչել Ադրբեջանի սահմանները 1991թ.դրությամբ ։ Ըստ այդմ` նա Ղարաբաղի տարածքը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք։ Եվ ահա հենց դա է այն ամբողջ իրավիճակի նախադրյալը, որն այժմ կա», - ասել է Պեսկովը ։Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախից Հայաստան է մուտք գործել 100 625 բռնի տեղահանված, այսինքն` գրեթե ամբողջ բնակչությունը: ՄԱԿ-ի առաքելության տվյալներով` ԼՂ–ում կարող է մնացած լինել 50-1000 մարդ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36742821_72:0:1209:853_1920x0_80_0_0_9eebb24dcbe462519d28067204182997.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, դմիտրի պեսկով, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ
արցախ, լեռնային ղարաբաղ, դմիտրի պեսկով, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ
Խաղաղապահները շարունակում են օգնել այն հայերին, որոնք մնացել են ԼՂ–ում․ Պեսկով
17:33 03.10.2023 (Թարմացված է: 17:37 03.10.2023) Կրեմլի ներկայացուցիչը կրկին ասել է, որ տարածաշրջանում իրավիճակի սրման նախադրյալ է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր – Sputnik. Ռուսաստանը շարունակում է անհանգստանալ ԼՂ–ում ապրող հայերի համար և ուշադիր հետևում է Բաքվի հավաստիացումներին այն հայերի անվտանգության ապահովման մասին, որոնք կցանկանան մնալ Ղարաբաղում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա միաժամանակ նշել է, որ խաղաղապահները շարունակում են իրենց գործունեությունը մարդասիրական օգնության հոսքերի ապահովման, այն հայերի կենսական խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք լքում են Ղարաբաղը և որոնք մնում են այնտեղ։
«Եվ մենք դա կանենք հետագայում»,– հավելել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը կրկնել է, որ հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը դարձավ տարածաշրջանում իրավիճակի ներկայիս սրման նախադրյալ:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի ղեկավարների այլ դատողություններին, ապա այստեղ միշտ պետք է հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որը նա ընդունել է Պրահայում և ճանաչել Ադրբեջանի սահմանները 1991թ.դրությամբ ։ Ըստ այդմ` նա Ղարաբաղի տարածքը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք։ Եվ ահա հենց դա է այն ամբողջ իրավիճակի նախադրյալը, որն այժմ կա», - ասել է Պեսկովը ։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախից
Հայաստան է մուտք գործել 100 625 բռնի տեղահանված, այսինքն` գրեթե ամբողջ բնակչությունը: ՄԱԿ-ի առաքելության տվյալներով` ԼՂ–ում կարող է մնացած լինել 50-1000 մարդ։