https://arm.sputniknews.ru/20231003/inter-majamii-sepakanatery-messiin-khvostacel-e-hrazhesht-kazmakerpel-barselvonaji-het-66783827.html
«Ինտեր Մայամիի» սեփականատերը Մեսսիին խոստացել է հրաժեշտ կազմակերպել «Բարսելոնայի» հետ
«Ինտեր Մայամիի» սեփականատերը Մեսսիին խոստացել է հրաժեշտ կազմակերպել «Բարսելոնայի» հետ
Sputnik Արմենիա
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը: 03.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-03T11:45+0400
2023-10-03T11:45+0400
2023-10-03T11:46+0400
լիոնել մեսսի
«բարսելոնա» ֆուտբոլային ակումբ
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/12/52806028_0:0:1819:1023_1920x0_80_0_0_230de1b2b3351cfa2ce2bf43eb2e3989.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Ֆուտբոլի հյուսիսամերիկյան գլխավոր լիգայի (MLS) «Ինտեր Մայամի» ակումբի սեփականատեր Խորխե Մասը հայտարարել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին խոստացել է «Բարսելոնայի» երկրպագուների հետ նրա հրաժեշտը կազմակերպել այնպես, ինչպես ֆուտբոլիստը կցանկանար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Արգենտինացին իսպանական «Բարսելոնայի» սան է, որի կազմում դարձել է Իսպանիայի տասնակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող: 2021 թվականին նա տեղափոխվեց ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»: Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին դարձել է աշխարհի չեմպիոն և Ամերիկայի Գավաթի հաղթող: Արգենտինացին «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/12/52806028_115:0:1536:1066_1920x0_80_0_0_3d08b077de15d92bc418e60225e708e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիոնել մեսսի, «բարսելոնա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ
լիոնել մեսսի, «բարսելոնա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ
«Ինտեր Մայամիի» սեփականատերը Մեսսիին խոստացել է հրաժեշտ կազմակերպել «Բարսելոնայի» հետ
11:45 03.10.2023 (Թարմացված է: 11:46 03.10.2023) Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Ֆուտբոլի հյուսիսամերիկյան գլխավոր լիգայի (MLS) «Ինտեր Մայամի» ակումբի սեփականատեր Խորխե Մասը հայտարարել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին խոստացել է «Բարսելոնայի» երկրպագուների հետ նրա հրաժեշտը կազմակերպել այնպես, ինչպես ֆուտբոլիստը կցանկանար: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Մեսսիի հեռանալը «Բարսելոնայից» այն չէր, ինչ նա կցանկանար։ Նա չկարողացավ հրաժեշտ տալ ակումբին, որը նրան ընդունել էր դեռ երեխա ժամանակ, և, կարծում եմ` հանգամանքներն այնպիսին չէին, ինչպիսին Լիոնելը կուզեր։ Ես նրան խոստացա, որ առաջիկա տարիներին ամեն ինչ կանեմ, որպեսզի նա հնարավորություն ունենա հրաժեշտ տալ Բարսելոնայի երկրպագուներին։ Հնարավոր է` «Ինտեր Մայամին» ինքը կգա, կամ մենք ինչ-որ հանդիպում կկազմակերպենք»,-Մասի խոսքը մեջբերում է Marca-ն ։
Արգենտինացին իսպանական «Բարսելոնայի» սան է, որի կազմում դարձել է Իսպանիայի տասնակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող: 2021 թվականին նա տեղափոխվեց ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»: Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին դարձել է աշխարհի չեմպիոն և Ամերիկայի Գավաթի հաղթող: Արգենտինացին «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է։