00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի ստատուտը չի հակասում ՀՀ կամ ՌԴ միջազգային պարտավորություններին. Վարդանյան

© Sputnik / Aram NersesyanՎլադիմիր Վարդանյան
Վլադիմիր Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
Բաժանորդագրվել
Երևանը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, ապահովի նրա շահերի դատական պաշտպանության հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հռոմի ստատուտի վավերացումը չի հակասում Հայաստանի կամ Ռուսաստանի միջազգային պարտավորություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Նրա խոսքով` փաստաթուղթը վավերացնելով` Հայաստանը ոչ միայն չի արել այնպիսի բան, որը հակասում է ՀՀ օրենսդրությանը և երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին, այլև չի արել որևէ արարք, որը կհակասի ՌԴ ստանձնած միջազգային պարտավորություններին:
Վարդանյանը պարզաբանեց` փաստաթղթի վավերացումը թույլ կտա երաշխավորել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, ապահովել նրա շահերի դատական պաշտպանության հնարավորությունը:
«Տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղի հայերը` որպես հանցագործության զոհ, պետք է ունենան երաշխիքներ, որ իրենց իրավունքները կպահպանվեն միջազգային մակարդակով, և այդ մեխանիզմով մենք շարժվելու ենք առաջ», - ասաց նա:
Վարդանյանը հավելեց, որ Հռոմի ստատուտի վավերացումն իրավական հիմք է տալիս հետաքննելու մարդկության դեմ հանցագործության այն տեսակը, որն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ:
Դա թշնամական քայլ է ՌԴ–ի դեմ. Արթուր Խաչատրյանը` Հռոմի ստատուտի վավերացման մասին
Այսօր ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը: Դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք բոյկոտեցին ընդունման քննարկումը, սակայն ներկայացան քվեարկությանը:
Խորհրդարանի կողմից փաստաթղթի վավերացումից հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահը, փաստաթուղթը ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի ավարտից 60 օր հետո:
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը սկսել է ՄՔԴ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը՝ դա բացատրելով նրանով, որ Երևանը նոր կարգավիճակով կկարողանա դատարանի առջև բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թվականներին ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։
2023 թվականի մարտի 24-ին ՍԴ-ն Հռոմի ստատուտը ճանաչել է երկրի հիմնական օրենքին համապատասխան։ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել դրան միանալու` պաշտոնական Երևանի ծրագրերը։
ՀՀ ԱԺ–ն իրավասու չէ առանց սահմանադրական փոփոխությունների քննարկել Հռոմի ստատուտը. Մինասյան
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ դա ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար, քանի որ «հայ գործընկերներին ի սկզբանե հասցվել է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումը այն պայմաններում, երբ այդ կառույցի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության «ձերբակալման օրդերներ» են տրվել»:
Հայաստանի պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումը ուղղված չէ ՌԴ-ի դեմ, իսկ Երևանն իրավիճակի վերաբերյալ մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվային:
Լրահոս
0