00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի ստատուտի վավերացումը խնդիրներ կստեղծի Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին

© Sputnik / Asatur YesayantsՎյաչեսլավ Վոլոդին
Վյաչեսլավ Վոլոդին - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
Վյաչեսլավ Վոլոդին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ Պետդումայի խոսնակը կարծում է, որ փաստաթղթի վավերացումը հակասում է ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացմանը:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի -Sputnik. Հռոմի ստատուտի վավերացումը չմտածված, ստրատեգիական սխալ որոշում է, որը նախ և առաջ խնդիրներ կստեղծի Հայաստանի և նրա քաղաքացիների համար: Այս մասին Telegram-ում գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Կարելի է բացատրել ցանկացած որոշում, բայց նրանք, ովքեր դա կայացրել են, պետք է պատասխանեն, թե ինչու: Մեր երկրների միջև հարաբերությունների զարգացումը մեր ժողովուրդների ընտրությունն է, իսկ Հռոմի ստատուտի վավերացումը հակասում է դրան», – նշել է Վոլոդինը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը: Դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք բոյկոտեցին ընդունման քննարկումը, սակայն ներկայացան քվեարկությանը:
Խորհրդարանի կողմից փաստաթղթի վավերացումից հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահը, փաստաթուղթը ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի ավարտից 60 օր հետո:
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը սկսել է ՄՔԴ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը՝ դա բացատրելով նրանով, որ Երևանը նոր կարգավիճակով կկարողանա դատարանի առջև բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թվականներին ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։
Հռոմի ստատուտի վավերացումը չի խաթարի հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը. Վորոբյով
2023 թվականի մարտի 24-ին ՍԴ-ն Հռոմի ստատուտը ճանաչել է երկրի հիմնական օրենքին համապատասխան։ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել դրան միանալու` պաշտոնական Երևանի ծրագրերը։
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ դա ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար, քանի որ «հայ գործընկերներին ի սկզբանե հասցվել է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումը այն պայմաններում, երբ այդ կառույցի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության «ձերբակալման օրդերներ» են տրվել»:
Հայաստանի պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումը ուղղված չէ ՌԴ-ի դեմ, իսկ Երևանն իրավիճակի վերաբերյալ մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվային:
Լրահոս
0