https://arm.sputniknews.ru/20231003/hhn-ughigh-finansakan-ajakcutjan-kariq-uni-pashinjany-fransiaji-ag-nakhararin-66821033.html
ՀՀ–ն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի. Փաշինյանը` Ֆրանսիայի ԱԳ նախարարին
ՀՀ–ն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի. Փաշինյանը` Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ապօրինի ձերբակալությունները պետք է միջազգային ուշադրության կենտրոնում լինեն։ 03.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-03T22:28+0400
2023-10-03T22:28+0400
2023-10-03T22:29+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
լեռնային ղարաբաղ
կատրին կոլոննա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/03/66819394_0:80:1600:981_1920x0_80_0_0_732b83bdbbdbe638bac50ba581bc6676.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր – Sputnik. Հայաստանի կառավարությունն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի միջազգային գործընկերներից, որպեսզի կարողանա միջնաժամկետ և երկարաժամկետ հումանիտար խնդիրներ լուծել: Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ հանդիպման ժամանակ։Փաշինյանն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ինչը, ըստ նրա, նույնպես միջազգային ուշադրության կենտրոնում պետք է լինի։Կատրին Կոլոննան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վարչապետին փոխանցել նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները:«Շատ կուզեի, որ այցս տեղի ունենար պակաս ողբերգական հանգամանքներում, ողբերգական` Լեռնային Ղարաբաղի բնակչության, ինչպես նաև Հայաստանի համար: Այցս պարզապես մի հերթական դրսևորումն է այն բարեկամության, որ Ֆրանսիան տածում է Հայաստանի նկատմամբ և բարեկամությունից անդին նաև համերաշխության դրսևորում»,– ասել է նա։Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավելել է, որ Ֆրանսիան Հայաստանի համար նախատեսել է 12,5 մլն եվրոյի մարդասիրական օգնություն, և վստահեցրել, որ այդ օգնությունը կշարունակվի, եթե դրա կարիքը լինի:Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/03/66819394_58:0:1479:1066_1920x0_80_0_0_4088bf907478e29f67dbea508189e6bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ, կատրին կոլոննա
հայաստան, նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ, կատրին կոլոննա
ՀՀ–ն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի. Փաշինյանը` Ֆրանսիայի ԱԳ նախարարին
22:28 03.10.2023 (Թարմացված է: 22:29 03.10.2023) Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ապօրինի ձերբակալությունները պետք է միջազգային ուշադրության կենտրոնում լինեն։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր – Sputnik. Հայաստանի կառավարությունն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի միջազգային գործընկերներից, որպեսզի կարողանա միջնաժամկետ և երկարաժամկետ հումանիտար խնդիրներ լուծել: Ինչպես հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ հանդիպման ժամանակ։
«Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների զոհ դարձավ, և, ցավոք, միջազգային մեխանիզմները հնարավոր չեղավ գործարկել: Ըստ էության, մենք գործ ունենք նախապես հայտարարված էթնիկ զտման իրականացման հետ: Այս առումով, իհարկե, հումանիտար այն ճգնաժամը, որ ունեինք Լեռնային Ղարաբաղում, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն»,– ասել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ինչը, ըստ նրա, նույնպես միջազգային ուշադրության կենտրոնում պետք է լինի։
Կատրին Կոլոննան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վարչապետին փոխանցել նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները:
«Շատ կուզեի, որ այցս տեղի ունենար պակաս ողբերգական հանգամանքներում, ողբերգական` Լեռնային Ղարաբաղի բնակչության, ինչպես նաև Հայաստանի համար: Այցս պարզապես մի հերթական դրսևորումն է այն բարեկամության, որ Ֆրանսիան տածում է Հայաստանի նկատմամբ և բարեկամությունից անդին նաև համերաշխության դրսևորում»,– ասել է նա։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավելել է, որ Ֆրանսիան Հայաստանի համար նախատեսել է 12,5 մլն եվրոյի մարդասիրական օգնություն, և վստահեցրել, որ այդ օգնությունը կշարունակվի, եթե դրա կարիքը լինի:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։