00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն հիմք չունի մտածելու, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ–ն քայլեր կանի. Աղաջանյան

© Sputnik / Aram NersesyanՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը
ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իշխանական պատգամավորը վստահեցնում է` փաստաթղթի վավերացման վերաբերյալ տարբեր արձագանքներից այնուամենայնիվ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվում։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը որևէ հիմք չունի ենթադրելու, որ Հռոմի ստատուտի վավերացման դեպքում Ռուսաստանը որոշակի քայլեր կձեռնարկի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը` անդրադառնալով հարցին, որ այդ փաստաթղթի վավերացումից հետո,Ռուսաստանը կարող է կտրուկ քայլեր անել, իսկ Հայաստանն էլ կախվածության մեջ է։
«Բազմիցս կրկնել ենք, որ սա (Հռոմի ստատուտը. խմբ.) որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ մեր երկկողմանի հարաբերությունների տեսանկյունից։ Մենք այս դիրքորոշումը փոխանցվել ենք նաև ռուս գործընկերներին։ Այս հարցի շուրջ տարբեր արձագանքներից մեր դիրքորոշումը չի փոխվում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պետություն է և պետք է առաջնորդվել բացառապես ՀՀ պետական շահերով»,– ասաց Աղաջանյանը։
Իշխանական պատգամավորը նաև շեշտեց` եթե անգամ Ռուսաստանը որոշակի քայլեր ձեռնարկի, Հայաստանի ղեկավարությունը բնականաբար քննարկել է տարբեր հնարավոր սցենարներ։ Անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկվեն։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։ Նա ընդգծեց, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։ Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։
ՀՀ ԱԺ–ն իրավասու չէ առանց սահմանադրական փոփոխությունների քննարկել Հռոմի ստատուտը. Մինասյան
Լրահոս
0