https://arm.sputniknews.ru/20231003/hh-mip-nerkajacucichnern-ajcelel-en-sevani-hvogekan-arvoghjutjan-kentrvon-khndirner-en-eghel-66804416.html
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սևանի հոգեկան առողջության կենտրոն. խնդիրներ են եղել
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սևանի հոգեկան առողջության կենտրոն. խնդիրներ են եղել
Sputnik Արմենիա
Մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրները կամփոփվեն ու կներկայացվեն իրավասու մարմիններին։ 03.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-03T16:58+0400
2023-10-03T16:58+0400
2023-10-03T17:52+0400
հհ միպ
հոգեկան
հիվանդ
սևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57142608_0:0:1600:901_1920x0_80_0_0_58f006568d35836f3bde36c433ccf111.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։Նշվում է, որ ստուգվել են նաև կենտրոնի աշխատակիցների իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ոչ հոժարակամ և անգործունակ ճանաչված անձանց բուժման ընթացակարգերը, ինչպես նաև հաստատությունում պահվող բուժառուներին առնչվող փաստաթղթերը։Սևանի հոգեկան առողջության կենտրոնում աշխատանքային թերապիայի պայմաններ են ստեղծվելԱրձանագրված խնդիրները պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57142608_152:0:1572:1065_1920x0_80_0_0_26fe51cbec968f90674091a9aa7ee7a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, հոգեկան, հիվանդ, սևան
հհ միպ, հոգեկան, հիվանդ, սևան
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սևանի հոգեկան առողջության կենտրոն. խնդիրներ են եղել
16:58 03.10.2023 (Թարմացված է: 17:52 03.10.2023) Մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրները կամփոփվեն ու կներկայացվեն իրավասու մարմիններին։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
«Այցի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել այնտեղ բուժում ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին և սոցիալական վիճակին, նրանց փաստաթղթերին առնչվող հարցերին: Մշտադիտարկման շրջանակներում ստուգվել են հոգեբուժական կազմակերպությանում բուժում ստացող անձանց պահման և անձնակազմի աշխատանքային պայմանները»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ստուգվել են նաև կենտրոնի աշխատակիցների իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ոչ հոժարակամ և անգործունակ ճանաչված անձանց բուժման ընթացակարգերը, ինչպես նաև հաստատությունում պահվող բուժառուներին առնչվող փաստաթղթերը։
Արձանագրված խնդիրները պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին: