00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ քվեարկեցին։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ–ն կողմ 60, դեմ 22, ձեռնպահ 0 ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ քվեարկեցին։
Քվեարկությունից առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վարման կարգով հայտարարեց, որ ՀՀԿ–ն երկու անգամ հայտարարությունէ տարածել, որ դրա անգամ քննարկումն արդեն իսկ հակասում է ՀՀ սահմանադրությանը։
«Այն որևէ օգուտ չի կարող տալ ՀՀ–ին` բացի վերահաս վտանգներից։ Բացի այդ, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այն չեն ստորագրել»,– ընդգծեց նա։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր հերթին հայտարարեց, որ այս նախագիծը հակասահմանադրական ընթացքով է ներկայացվում։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց, որ Արցախում այն, ինչ տեղի է ունենում, իրենք անվանում են էթնիկ զտում, միջազգային իրավունքի լեզվով կոչվում է մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն։
«Դրա արդյունքում մեր հայրենակիցների մի ստվար խումբ, զրկվելով հայրենիքից, հայտնվել է ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքում։ Սա հիմք է տալիս, որ այս հարցը բարձրացնենք ՄԱԿ–ի միջազգային քրեական դատարանում։ Նախագիծը բխում է ՀՀ և հայ ժողովրդի շահերից»,– հայտարարեց նա։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդգծեց, որ այս համաձայնագրի վավերացմամբ հավելյալ լծակներով ենք օժտում ՀՀ–ին` տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության համար։
ՀՀ–ն հիմք չունի մտածելու, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ–ն քայլեր կանի. Աղաջանյան
Քվեարկությունից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Հռոմի ստատուտի վավերացմամբ ՀՀ ԱԺ–ն գերազանցեց իր լիազորությունները։ Ի պատասխան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ՀՀ ԱԺ–ն չի կարող կասկածի տակ դնել ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի` Հռոմի ստատուտը չի հակասում ՀՀ սահմանադրությանը։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Վարդանյանին կոչ արեց չսրտնեղել ու չզայրանալ։ «Հակասահմանադրականության մասին պնդումն ընդամենը պատրվակ է. իրականում ընդդիմությանն ասվել է` կգնաք դեմ կքվեարկեք, իրենք էլ եկել են ու դեմ են քվեարկում, այդքան բան»,– նշեց նա։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր հերթին հայտարարեց, որ այս դահլիճից փորձ է արվում սուտը սփռել ամբողջ ՀՀ տարածքով։
«Այս կանոնադրությունը ոչ մի կապ չունի ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, արցախահայության իրավունքների հետ։ Դրանք բոլորը ծախված են, իսկ ծախողն էլ Նիկոլն է, Հռոմի ստատուտն ընդհանրապես դրա հետ կապ չունի»,– ընդգծեց նա։
ԱԺ–ն նաև ընդունեց այսօր առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
ՀՀ սահմանադրական դատարանը 2023 թ. մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Երևանի գործողությունները ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասին
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։ Նա ընդգծեց, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։
Լրահոս
0