00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը Միջազգային դատարանին մոտ 10 պահանջ է ներկայացրել. Եղիշե Կիրակոսյան

© Sputnik / Aram NersesyanՄիջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված անձանց ազատ արձակման հավանականությունը Եղիշե Կիրակոսյանը, ցավոք, քիչ հավանական է համարում։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին մոտ 10 պահանջ է ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ Ադրբեջանը ձեռնպահ մնա ԼՂ-ի ներկա և նախկին պաշտոնյաների նկատմամբ իրականացվող պատժիչ գործողություններից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Ադրբեջանի կողմից հայտարարություն էր եղել, որ խոսքը 300 անձի մասին է։ Ցուցակ չենք տեսել, բայց կա հնչեցված թիվ, արդեն ունենք ապօրինի ազատությունից զրկման դեպքեր։ Այս ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը Արդարադատության միջազգային դատարան ներկայացված մեր պահանջն էր», - ասաց Կիրակոսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալության թեմայով Եվրոպական դատարան առանձին պահանջ է ներկայացվել։
«Այս մասով նաև քննարկում ենք առանձին անձանց շրջանակի վերաբերյալ ևս Եվրոպական դատարան կամ այլ որևէ այլ դատական պրոցեսներով պահանջ ներկայացնել։ Սակայն, ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ անձին առևանգում են կամ բռնվում են։ Մենք ունենք գերեվարված հայրենակիցներ, որոնք շարունակում են գտնվել Բաքվի բանտերում։ Այն անձինք, որոնք գերեվարվում էին, բոլորն էլ արժանանանում էին նույն ճակատագրին, այսինքն՝ արժանանում էին տարբեր հոդվածներով մեղադրանքների, ներառյալ ահաբեկչությունը, զինված խմբավորումներ ստեղծելն ու սահման հատելը», -հավելեց նա։
Կիրակոսյանը միջազգային դատարանից ակնկալվում է, որ այն կկիրառի միջոց, որով կարգելի նմանատիպ միակողմանի պատժիչ գործողությունների իրականացումը:
«Սա ակնհայտորեն Ադրբեջանի կամքով իրենց ցանկությամբ կամայականորեն պատժիչ ֆունկցիա իրականացնելն է, որոշել, թե ով է մեղավոր, ով՝ ոչ։ Խնդիրն այն է, որ սա արդեն անկառավարելի է դարձել, դա կարող է շատ ավելի խորքային հետևանքներ ունենալ»,-նշեց է նա:
Ազատությունից զրկված անձանց ազատ արձակման հավանականությունը Եղիշե Կիրակոսյանը, ցավոք, քիչ հավանական է համարում։
«Չունեմ նմանատիպ հիմք ենթադրելու, որ դատարանը նման որոշում կկայացնի։ Ընդ որում՝ ոչ միայն Արդարադատության միջազգային դատարանի մասին եմ խոսում, այլև ՄԻԵԴ-ի։ Այնուամենայնիվ շարունակում ենք պահանջել ազատ արձակել Եվրոպական դատարանի ձևաչափով, բայց կարծում եմ հավանականությունը մեծ չէ։ Դատարանները, ցավոք, չեն միջամտում կամ չեն պարտավորեցնում Ադրբեջանին ազատ արձակել։ Միակ տարբերակը մնում է այն, որ պահանջ ներկայացնենք այդ անձանց իրավունքները երաշխավորելու և ապօրինի գործընթացները հնարավորինս զսպելու ուղղությամբ», շեշտեց Կիրակոսյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի դատախազի կողմից 300 արցախցու միջազգային հետախուզում հայտարարելուն՝ Կիրակոսյանը նշեց, որ այս պարագայում քաղաքացիները պետք է զգուշավորություն դրսևորեն և շատ ուշադիր լինեն, քանի որ այլ երկիր մեկնելու դեպքում միջազգային հետախուզման մեջ գտնվելու պարագայում նրանց կարող են հանձնել Ադրբեջանին, նման հավանականությունը բացառված չէ։
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի զինվորականները Ստեփանակերտից հեռանալիս բերման են ենթարկել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Սեպտեմբերի 29–ին Հակարի կամրջի անցակետն անցնելիս ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել էին ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։
Լրահոս
0