00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան

© Photo : Council of EuropeԴունյա Միյատովիչ
Դունյա Միյատովիչ - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
Դունյա Միյատովիչ
Բաժանորդագրվել
Դունյա Միյատովիչը կոչով դիմել է Ադրբեջանին և Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը շուտով կայցելի Հայաստան։ Նա հայտարարություն է տարածել` նշելով, որ ուշադիր հետևում է ԼՂ–ի շուրջ տեղի ունեցող և արագ փոփոխվող իրավիճակին։
Միյատովիչն Ադրբեջանի կառավարությանը հորդորել է երաշխավորել Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի անվտանգությունն ու մարդու իրավունքները, այդ թվում` հավասար վերաբերմունքի և բռնությունից, ահաբեկումից և ատելությունից պաշտպանվելու իրավունքները:
«Կարևոր է ապահովել մարդասիրական օգնություն տրամադրողների և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անարգել մուտքը բոլոր շրջաններ: Այս առումով ի գիտություն եմ ընդունում վերջերս Ղարաբաղի տարածաշրջանում ՄԱԿ-ի առաքելության մասին տեղեկությունը։ Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ ես կշարունակեմ գործակցել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կողմերի հետ` օգնելու լուծել մարդու իրավունքների առկա մարտահրավերները»,- ասել է Միյատովիչը:
Նա ողջունել է Հայաստանի իշխանությունների` բոլոր կարիքավորներին պաշտպանելու և օգնություն ցուցաբերելու ջանքերը՝ ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության աջակցությամբ:
«Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ավելի շատ աջակցություն, որպեսզի բոլոր մարդկանց կարիքները վաղ բացահայտվեն և պատշաճ կերպով լուծվեն: Ուստի Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կոչ եմ անում դրսևորել համերաշխություն և անհապաղ ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- ընդգծել է Միյատովիչը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0