https://arm.sputniknews.ru/20231003/da-tshnamakan-qajl-e-rdi-dem-artur-khachatrjany-hrvomi-statuti-vaveracman-masin-66787028.html
Դա թշնամական քայլ է ՌԴ–ի դեմ. Արթուր Խաչատրյանը` Հռոմի ստատուտի վավերացման մասին
Դա թշնամական քայլ է ՌԴ–ի դեմ. Արթուր Խաչատրյանը` Հռոմի ստատուտի վավերացման մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է` տվյալ փաստաթղթի վավերացման, Կիև մեկնելու, քաղաքական մի շարք հայտարարությունների հետևանքները հետագայում կրելու է հայ ժողովուրդը։ 03.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-03T12:42+0400
2023-10-03T12:42+0400
2023-10-03T12:42+0400
արթուր խաչատրյան
հռոմի ստատուտ
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53876327_0:0:1600:901_1920x0_80_0_0_a88282a0936926d169493730c8d8a771.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը թշնամական քայլ է Ռուսաստանի դեմ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում lհայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։Նա շեշտեց, որ Ռուսաստանը կոշտ է արձագանքում Հռոմի ստատուտի վավերացմանը, քանի որ Հայաստանի իշխանություններն այդ հարցը որոշեցին օրակարգ բերել, երբ միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր ստորագրեց։Հարց հնչեց, թե ինչումն է խնդիրը, որ ընդդիմությունը դեմ է Հայաստանի կողմից այդ ստատուտի վավերացմանը, չէ որ այն ռազմական գործողությունների դեմ պայքարելու գործիք է համարվում։ Խաչատրյանը հարցին հարցով պատասխանեց. «Դուք կարծում եք, որ այն դեպքում, երբ Փաշինյանն Ալիևին կառուցողական է համարում, Ադրբեջանի հետ էլ խաղաղության օրակարգ է փորձում ստեղծել, ՀՀ իշխանությունները ստատուտի վավերացումից հետո այդ երկրի նախագահին դատի կտա՞ն։ Կատա՞կ եք անում։ Ուղղակի ծիծաղելի է»։Նա ընդգծեց` Հայաստանն արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության ուղղությամբ է շարժվում, և Ռուաստանից կարելի է հակազդեցություն սպասել։ Պատգամավորը չմանրամասնեց, թե ինչ նկատի ունի, սակայն շեշտեց` պետք է հիշել, թե ինչ տեղի ունեցավ 2008 թվականին Վրաստանի հետ, իսկ նրանք վերջերս հասկացան, որ իրենց այդ քաղաքականությունն այդքան էլ արդյունավետ չէր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53876327_125:0:1545:1065_1920x0_80_0_0_6179238fce739b1fc22a067e5b5e0ae4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր խաչատրյան, հռոմի ստատուտ, ռուսաստան, հայաստան
արթուր խաչատրյան, հռոմի ստատուտ, ռուսաստան, հայաստան
Դա թշնամական քայլ է ՌԴ–ի դեմ. Արթուր Խաչատրյանը` Հռոմի ստատուտի վավերացման մասին
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է` տվյալ փաստաթղթի վավերացման, Կիև մեկնելու, քաղաքական մի շարք հայտարարությունների հետևանքները հետագայում կրելու է հայ ժողովուրդը։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը թշնամական քայլ է Ռուսաստանի դեմ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում lհայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Դա թշնամական քայլ է։ Թշնամական է նաև Կիև գնալը (վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր մեկնել` կանանց համաժողովի մասնակցելու և հանդիպել էր Զելենկսու կնոջ հետ- խմբ.), քաղաքական տարբեր հայտարարությունները... Ցավոք, դրա հետևանքներն էլ մենք ենք կրելու, ժողովուրդը։ Արդեն բողոքներ կան, որ սահմանին բեռնատարների տարանցման հետ կապված խնդիրներ կան»,– նշեց Խաչատրյանը։
Նա շեշտեց, որ Ռուսաստանը կոշտ է արձագանքում Հռոմի ստատուտի վավերացմանը, քանի որ Հայաստանի իշխանություններն այդ հարցը որոշեցին օրակարգ բերել, երբ միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր ստորագրեց։
Հարց հնչեց, թե ինչումն է խնդիրը, որ ընդդիմությունը դեմ է Հայաստանի կողմից այդ ստատուտի վավերացմանը, չէ որ այն ռազմական գործողությունների դեմ պայքարելու գործիք է համարվում։ Խաչատրյանը հարցին հարցով պատասխանեց. «Դուք կարծում եք, որ այն դեպքում, երբ Փաշինյանն Ալիևին կառուցողական է համարում, Ադրբեջանի հետ էլ խաղաղության օրակարգ է փորձում ստեղծել, ՀՀ իշխանությունները ստատուտի վավերացումից հետո այդ երկրի նախագահին դատի կտա՞ն։ Կատա՞կ եք անում։ Ուղղակի ծիծաղելի է»։
Նա ընդգծեց` Հայաստանն արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության ուղղությամբ է շարժվում, և Ռուաստանից կարելի է հակազդեցություն սպասել։ Պատգամավորը չմանրամասնեց, թե ինչ նկատի ունի, սակայն շեշտեց` պետք է հիշել, թե ինչ տեղի ունեցավ 2008 թվականին Վրաստանի հետ, իսկ նրանք վերջերս հասկացան, որ իրենց այդ քաղաքականությունն այդքան էլ արդյունավետ չէր։