https://arm.sputniknews.ru/20231003/da-hajkakan-kvoghmi-gaghaparn-e-peskvovy-mqdi-veraberjal-rdi-ev-hh-i-hamadzajnagri-masin-66803675.html
Դա հայկական կողմի գաղափարն է. Պեսկովը` ՄՔԴ–ի վերաբերյալ ՌԴ–ի և ՀՀ-ի համաձայնագրի մասին
Դա հայկական կողմի գաղափարն է. Պեսկովը` ՄՔԴ–ի վերաբերյալ ՌԴ–ի և ՀՀ-ի համաձայնագրի մասին
Sputnik Արմենիա
Պեսկովի խոսքով` ամեն դեպքում այդ թեմայի շուրջ լուրջ խոսակցություններ են սպասվում։ 03.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-03T16:43+0400
2023-10-03T16:43+0400
2023-10-03T16:56+0400
դմիտրի պեսկով
հռոմի ստատուտ
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51723183_0:0:1601:901_1920x0_80_0_0_7565d47bae27f94b3e6e0000b2f02445.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Միջազգային քրեական դատարանի հետ կապված խնդիրներից խուսափելու համար Հայաստանի հետ ՌԴ–ի հնարավոր համաձայնագրի ստորագրումը այժմ միայն հայկակակն կողմի գաղափարն է, այն պետք է ուսումնասիրել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Պեսկովի խոսքով` ամեն դեպքում այդ թեմայի շուրջ լուրջ խոսակցություններ են սպասվում։«Այդ կապակցությամբ որևէ դիվանագիտական լուծում է պետք գտնել։ Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչպես Հայաստանում կարող են որոշ ակտեր գերակայել միջազգային իրավունքի նկատմամբ, քանի որ հիմա դա փաստացի միջազգային-իրավական իրավիճակ է Հայաստանի համար։ Թե նրանք կարող են որոշակի հատուկ պայմաններ ապահովել և բացառություններ անել», – ասել է Պեսկովը։2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը սկսեց Միջազգայի քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը, բացատրելով դա նրանով, որ Երևանը նոր կարգավիճակում կկարողանա դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-2022 թվականներին ՀՀ տարածք ներխուժելու ընթացքում)։2023 թվականի մարտի 24-ին ՍԴ–ն Հռոմի ստատուտը ճանաչեց երկրի մայր օրենքին համապատասխանող։ ՀՀ–ում չկարողացան կանգնեցնել «Հաագայի Ֆեմիդայի» կողմից երկրի իրավական ստրկացումը. ԿոսաչովՄոսկվան չափազանց բացասական ընդունեց Հռոմի ստատուտին միանալու պաշտոնական Երևանի ծրագրերը։ ՌԴ ԱԳՆ–ում հայտարարեցին, որ դա երկկողմ հարաբերությունների համար ամենաբացասական հետևանքներն է ունենալու, քանի որ «հայ գործընկերներին իսկզբանե բացատրել էին Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման անընդունելիությունը, այն պայմաններում, երբ այդ կառույցը «կալանքի օրդեր» է դուրս գրել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ»։Հայաստանի պաշտոնական դեմքերն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումը ուղղված չէ ՌԴ–ի դեմ, Երևանն էլ Մոսկվային իրավիճակի հետ կապված մի շարք առաջարկներ է ուղարկել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51723183_44:0:1467:1067_1920x0_80_0_0_0dcea483868ae6eb2f5f11cc6c661f6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, հռոմի ստատուտ, հայաստան, ռուսաստան
դմիտրի պեսկով, հռոմի ստատուտ, հայաստան, ռուսաստան
Դա հայկական կողմի գաղափարն է. Պեսկովը` ՄՔԴ–ի վերաբերյալ ՌԴ–ի և ՀՀ-ի համաձայնագրի մասին
16:43 03.10.2023 (Թարմացված է: 16:56 03.10.2023) Պեսկովի խոսքով` ամեն դեպքում այդ թեմայի շուրջ լուրջ խոսակցություններ են սպասվում։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Միջազգային քրեական դատարանի հետ կապված խնդիրներից խուսափելու համար Հայաստանի հետ ՌԴ–ի հնարավոր համաձայնագրի ստորագրումը այժմ միայն հայկակակն կողմի գաղափարն է, այն պետք է ուսումնասիրել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն իրենից ներկայացնում է միայն հայկական կողմի գաղափարը։ Անկասկած, մեր շփումները տարբեր մակարդակներում մշտապես շարունակվում են», – ասել է Պեսկովը լրագրողներին ի պատասխան այն հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանի և Հայաստանի միջև հնարավոր համաձայնագիրը։
Պեսկովի խոսքով` ամեն դեպքում այդ թեմայի շուրջ լուրջ խոսակցություններ են սպասվում։
«Այդ կապակցությամբ որևէ դիվանագիտական լուծում է պետք գտնել։ Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչպես Հայաստանում կարող են որոշ ակտեր գերակայել միջազգային իրավունքի նկատմամբ, քանի որ հիմա դա փաստացի միջազգային-իրավական իրավիճակ է Հայաստանի համար։ Թե նրանք կարող են որոշակի հատուկ պայմաններ ապահովել և բացառություններ անել», – ասել է Պեսկովը։
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը սկսեց Միջազգայի քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը, բացատրելով դա նրանով, որ Երևանը նոր կարգավիճակում կկարողանա դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-2022 թվականներին ՀՀ տարածք ներխուժելու ընթացքում)։
2023 թվականի մարտի 24-ին ՍԴ–ն Հռոմի ստատուտը ճանաչեց երկրի մայր օրենքին համապատասխանող։
Մոսկվան չափազանց բացասական ընդունեց Հռոմի ստատուտին միանալու պաշտոնական Երևանի ծրագրերը։ ՌԴ ԱԳՆ–ում հայտարարեցին, որ դա երկկողմ հարաբերությունների համար ամենաբացասական հետևանքներն է ունենալու, քանի որ «հայ գործընկերներին իսկզբանե բացատրել էին Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման անընդունելիությունը, այն պայմաններում, երբ այդ կառույցը «կալանքի օրդեր» է դուրս գրել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ»։
Հայաստանի պաշտոնական դեմքերն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումը ուղղված չէ ՌԴ–ի դեմ, Երևանն էլ Մոսկվային իրավիճակի հետ կապված մի շարք առաջարկներ է ուղարկել։