00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատանք գտնելը բարդ կլինի. Արցախի ուսուցիչներից քանի՞սն են իրենց տվյալներն ուղարկել ԿԳՄՍՆ

© Sputnik / Armenuhi MkhoyanԴպրոց
Դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
Դպրոց
Բաժանորդագրվել
ԿԳՄՍՆ–ն վստահեցնում է, որ կկազմակերպվեն լրացուցիչ աջակցության ծրագրեր՝ Արցախից տեղահանված ուսուցիչների ընդգրկումը կրթական համակարգում ապահովելու նպատակով, մինչդեռ կրթության փորձագետը կարծում է, որ ոչ բոլոր ուսուցիչները կկարողանան աշխատանք գտնել։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարզերի բոլոր դպրոցներում առկա թափուր աշխատատեղերի մասին տեղեկությունն այսօր մինչև օրվա վերջ հասանելի կլինի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որպեսզի կազմակերպվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների մի մասի աշխատանքի տեղավորման գործընթացը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։
Նշենք, որ այս օրերին տարբեր հարթակներում քննարկվում է Արցախից բռնի տեղահանված 1500 ուսուցիչների աշխատանքի տեղավորման խնդիրը։ Հարցը լուծելու համար ԿԳՄՍ նախարարությունը ուսուցիչներին կոչ է արել իրենց տվյալները լրացնել secretariat@escs.am էլեկտրոնային հասցեով` նշելով, թե ինչ առարկա են դասավանդել, որտեղ են ժամանակավոր կացարան գտել և ներկայացնել կոնտակտային հեռախոսահամարներ։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներից այսօրվա դրությամբ 203–ն են իրենց տվյալները ներկայացրել մեզ»,– նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` տվյալների հավաքագրումից հետո կկազմակերպվեն լրացուցիչ աջակցության ծրագրեր՝ ուսուցիչների ընդգրկումը կրթական համակարգում ապահովելու նպատակով։
Հարցին, թե արդյոք ՀՀ բոլոր դպրոցներում ներդրված կրթության նոր չափորոշիչն ու պարտադիր ատեստավորումը չեն խանգարի Արցախից տեղահանված ուսուցիչներին աշխատանքի անցնել, Սարգսյանը պատասխանեց` որակավորում ունեցող ուսուցիչներն ատեստացիա չեն անցնի այնքան ժամանակ, քանի դեռ չեն ներգրավվել համակարգում։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ օգոստոսին շատ դպրոցներ թափուր մնացած տեղերի համար մրցույթներ են հայտարարել և ուսուցիչներ աշխատանքի ընդունել, ինչն ավելի է դժվարացնում Արցախից տեղահանված ուսուցիչների աշխատանքի հարցը։
«Այս ֆոնին հնարավոր է` ոչ բոլոր ուսուցիչներն աշխատանք գտնեն։ Շատ ավելի սուր է խնդիրը դպրոցի տնօրենների դեպքում։ Դժվար կլինի համարժեք աշխատանք գտնել, հաշվի առնելով, որ թափուր տեղի համար մրցույթ է անցկացվում, և շատ հայտեր են լինում։ Առանց աշխատանք մնացած դասախոսների համար ևս դժվար է լինելու, որովհետև ՀՀ բուհերում դասախոսներն արդեն իսկ քիչ ժամեր ունեն»,– ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` չնայած այն հանգամանքին, որ Արցախի և Հայաստանի դպրոցական ծրագրերը նույնն են, 2020 թվականից սկսած` կրթական հաստատությունների միջև կապն ամուր չի եղել, որի հետևանքներն իրենց զգացնել կտան։
«Եթե նախկինում կար Կրթության ազգային ինստիտուտ, Արցախի մասնաճյուղ, պարբերաբար անցկացվում էին վերապատրաստումներ, ապա 2020 թվականից չկա այդ պարբերականությունը»,–ասաց նա։
Բացի այդ, պետք է նաև հաշվի առնել վերջին ռազմական գործողությունների և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով բազմաթիվ ընտանիքիների կորուստները, այն հոգեբանական ապրումները, որ ունեցել են Արցախից բռնի տեղահանված անձինք։
Հավելենք, որ Լեռնային Ղարաբաղում գործել է 108 հանրակրթական հաստատություն, 8 քոլեջ և ուսումնարան, 4 բուհ։ Այդ հաստատություններում աշխատող անձինք այժմ աշխատանք են փնտրում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ ՀՀ մարզերում և Երևանի դպրոցներում այս պահին կա 1035 թափուր աշխատատեղ, որից Սյունիքում` 7, Գեղարքունիքում` 22, Արարատում` 132, Կոտայքում` 60, Արագածոտնում` 48, Արմավիրում` 258, Շիրակում` 26, Լոռիում` 449, Տավուշում` 11, Վայոց Ձորում՝ 6, Երևանում` 16։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0