00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:47
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս պահի 4500 թափուր աշխատատեղ կա. ԱՍՀՆ–ն կայք է գործարկել

© Photo : Screenshot / Government of ArmeniaՆազելի Բաղդասարյան
Նազելի Բաղդասարյան - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
Նազելի Բաղդասարյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը առողջապահության և կրթության ոլորտում առկա թափուր հաստիքների մասին որոշակի տվյալներ ներկայացրեց։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված է https://www.workforall.am/ կայքում այս պահի 4500 թափուր աշխատատեղ կա։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ կայքը ստեղծվել է այն անձանց համար, որոնք աշխատանք են փնտրում։
Կայքում գրանցվելուց հետո, օգտվելով որոշակի կարգավորումներից, հնարավոր է նշել այն մարզը, որտեղ անձը գրանցված է, նշել աշխատանքային ոլորտը և տեսնել, թե ինչ աշխատանքերի համար թափուր հաստիքներ կան։
«Եթե անձը ֆիքսում է որևէ աշխատատեղ, Միասնական սոցիալական ծառայությունը կարող է կազմակերպել այդ անձի և գործատուի միջև կապը։ Դրա համար պետք է դիմել մոտակա Միասնական սոցիալական ծառայություն կամ զանգահարել 114 թեժ գծի հեռախոսահամարին»,–ասաց նա։
Անդրադառնալով առողջապահության և կրթության ոլորտում առկա թափուր հաստիքներին Բաղդասարյանը որոշակի տվյալներ ներկայացրեց։
«ՀՀ մարզերում ընդհանուր առմամբ առկա է 273 ավագ և 59 միջին բուժաշխատողի կարիք։ Ըստ տեղաբաշխվածության հետևյալ պատկերն է` Արագածոտնում՝ շուրջ 37 հաստիք, Արարատում` 26, Արմավիրում` 13, Գեղարքունիքում՝ շուրջ 46, Կոտայքում` 32, Լոռիում` 65, Շիրակում` 32, Տավուշում` 23, Վայոց Ձորում` 23»,–ասաց նա։
Բաղդասարյանը նաև հայտնեց, որ ՀՀ մարզերում և Երևանի դպրոցներում այս պահին կա 1035 թափուր աշխատատեղ, որից Սյունիքում` 7, Գեղարքունիքում` 22, Արարատում` 132, Կոտայքում` 60, Արագածոտնում` 48, Արմավիրում` 258, Շիրակում` 26, Լոռիում` 449, Տավուշում` 11, Վայոց Ձորում՝ 6, Երևանում` 16։
Բացի այդ, մոտ 21 հազարից 2784 երեխա ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններում, որոնցից Սյունիքում` 140, Վայոց Ձորում` 46, Գեղարքունիքում՝ 93, Արարատում՝ 758, Կոտայքում` 450, Արագածոտնում՝ 80, Արմավիրում՝ 393, Շիրակում` 110, Լոռիում` 103, Տավուշում` 161 և Երևանում` 450։
Լրահոս
0