https://arm.sputniknews.ru/20231002/tehrany-kvoghm-e-haghvordakcutjunneri-bacmany-dem-e-sahmanneri-pvopvokhutjany-irani-agn-n-66751399.html
Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը, դեմ է սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ
Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը, դեմ է սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մեկնաբանել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի այցը ԻԻՀ: 02.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-02T13:59+0400
2023-10-02T13:59+0400
2023-10-02T14:00+0400
արմեն գրիգորյան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:55:1024:631_1920x0_80_0_0_ce70cf87c856fd3e01abb39d9f9e689d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանը դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների և աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին` մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի արդյունքները և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։ Տեղեկությունը հաղորդում են իրանական ԶԼՄ–ները։Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 1–ին ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանն այցելել է Իրան, որտեղ բանակցություններ է վարել ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:Քանանին նշել է, որ Գրիգորյանի այցը Իրան տեղավորվում է երկկողմ շփումների տրամաբանության մեջ: Նա ավելացրել է, որ ՀՀ ԱԽ քարտուղարը իրանական կողմին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը բազմիցս մերժել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու Բաքվի և Անկարայի գաղափարը՝ նշելով, որ կտրականապես դեմ է իր տարածքում արտատարածքային որևէ ճանապարհի: Իրանի իշխանությունները ևս բազմիցս իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ իշխանություններին ու տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով, որ Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխություն:2023 թ. սեպտեմբերի 26–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կանի հնարավորը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացման համար: Ընդ որում, նա նշել է, որ եթե Հայաստանը չմասնակցի այդ նախագծին, ապա ճանապարհը կարող է անցնել Իրանի տարածքով։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:0:1024:768_1920x0_80_0_0_d31ef5baa061b2bf30480cd94ed4ad90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գրիգորյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
արմեն գրիգորյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը, դեմ է սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ
13:59 02.10.2023 (Թարմացված է: 14:00 02.10.2023) Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մեկնաբանել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի այցը ԻԻՀ:
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանը դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների և աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին` մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի արդյունքները և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։ Տեղեկությունը հաղորդում են իրանական ԶԼՄ–ները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 1–ին ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանն այցելել է Իրան, որտեղ բանակցություններ է վարել ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:
«Թեհրանը հանդես է գալիս տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ապահովող հաղորդակցության ուղիների զարգացման օգտին, սակայն մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը»,– նշել է Քանանին։ Նրա խոսքով՝ իրանական կողմը հստակ արտահայտել է իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։
Քանանին նշել է, որ Գրիգորյանի այցը Իրան տեղավորվում է երկկողմ շփումների տրամաբանության մեջ: Նա ավելացրել է, որ ՀՀ ԱԽ քարտուղարը իրանական կողմին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:
Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը բազմիցս մերժել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու Բաքվի և Անկարայի գաղափարը՝ նշելով, որ կտրականապես դեմ է իր տարածքում արտատարածքային որևէ ճանապարհի: Իրանի իշխանությունները ևս բազմիցս իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ իշխանություններին ու տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով, որ Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխություն:
2023 թ. սեպտեմբերի 26–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կանի հնարավորը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացման համար: Ընդ որում, նա նշել է, որ եթե Հայաստանը չմասնակցի այդ նախագծին, ապա ճանապարհը կարող է անցնել Իրանի տարածքով։