https://arm.sputniknews.ru/20231002/spanutjun-erevanum-28-amja-eritasardy-dzerbakalvel-e-66749411.html
Սպանություն Երևանում. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Սպանություն Երևանում. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Տղամարդը զանգել է ոստիկանություն և ասել, որ նախկին փեսան հարձակվել է իր վրա։ 02.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-02T13:09+0400
2023-10-02T13:09+0400
2023-10-02T13:54+0400
հայաստան
սպանություն
երևան
փեսա
https://cdn.am.sputniknews.ru/img/2313/60/23136098_0:3:3067:1728_1920x0_80_0_0_1788590ccc41ee92e3ae5d81245efdab.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Երևանում 28 տարեկան երիտասարդ է ձերբակալվել նախկին փեսային սպանելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։«Սեպտեմբերի 30-ին` ժամը 21-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Կոնդի տներից մեկում նախկին փեսան դանակով հարձակվել է իր վրա, ինքը պաշտպանվել է և խողովակով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին, նաև գլխին»,– ասված է հաղորդագրությունում:Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված հասցե:Մարմնական վնասվածքներ ստացած և անգիտակից վիճակում գտնվող 43-ամյա նախկին փեսային շտապօգնության խումբը տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ահազանգողը` Սիսիանի բնակիչ 28-ամյա երիտասարդը ժամը 21.45-ին սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին:Ժամը 22.45-ին հիվանդանոցից հայտնել են, որ 43-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները քննությամբ պարզվում են:Սպանություն Օրգովի սարում՝ վրանի մեջ. պատճառը եղել է անձնական հարցերի շուրջ վեճը
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2313/60/23136098_129:0:2858:2047_1920x0_80_0_0_732a8d4066babdda0cf12803343ac31b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպանություն, երևան, փեսա
հայաստան, սպանություն, երևան, փեսա
Սպանություն Երևանում. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:09 02.10.2023 (Թարմացված է: 13:54 02.10.2023) Տղամարդը զանգել է ոստիկանություն և ասել, որ նախկին փեսան հարձակվել է իր վրա։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Երևանում 28 տարեկան երիտասարդ է ձերբակալվել նախկին փեսային սպանելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Սեպտեմբերի 30-ին` ժամը 21-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Կոնդի տներից մեկում նախկին փեսան դանակով հարձակվել է իր վրա, ինքը պաշտպանվել է և խողովակով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին, նաև գլխին»,– ասված է հաղորդագրությունում:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված հասցե:
Մարմնական վնասվածքներ ստացած և անգիտակից վիճակում գտնվող 43-ամյա նախկին փեսային շտապօգնության խումբը տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ահազանգողը` Սիսիանի բնակիչ 28-ամյա երիտասարդը ժամը 21.45-ին սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին:
Ժամը 22.45-ին հիվանդանոցից հայտնել են, որ 43-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները քննությամբ պարզվում են: