https://arm.sputniknews.ru/20231002/lghic-teghahanvatsneri-tvum-29-hazar-erekha-ka-junisef-66751786.html
ԼՂ–ից տեղահանվածների թվում 29 հազար երեխա կա. ՅՈւՆԻՍԵՖ
ԼՂ–ից տեղահանվածների թվում 29 հազար երեխա կա. ՅՈւՆԻՍԵՖ
Sputnik Արմենիա
Հայաստան կուղարկվեն նոր բեռներ, որոնք միջազգային կազմակերպությունը կբաշխի տեղահանվածներին։ 02.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-02T14:18+0400
2023-10-02T14:18+0400
2023-10-02T18:41+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
յունիսեֆ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66678899_0:0:1500:844_1920x0_80_0_0_0a8ca0358981f3ab106ea37f6116aa3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց թվում 29 հազար երեխա կա։ Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) իտալական բաժանմունքը։«ՅՈւՆԻՍԵՖ-ը Գորիսում անվտանգ տարածք է ստեղծել, որտեղ ամեն օր ընդունում են շուրջ 300 երեխայի և նրանց ծնողների։ Կենտրոնում գործում է խաղահրապարակ, կրծքով կերակրող մայրերի համար կա առանձնացված տարածք, և մանուկների աջակցման ծրագրեր են գործում բարդ խնդիրները լուծելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։«Կյանքս ճամպրուկի մեջ չտեղավորվեց»․ Արցախից վերջին տեղահանվածների ուժն ու պատմություններըՀիմնադրամն առողջապահական մարմիններին տրամադրել է երեխաների համար նախատեսված դեղեր և անհրաժեշտ նյութեր, որպեսզի բաշխվեն այն տարածքների բժշկական հաստատություններին, որտեղ մեծ թվով տեղահանվածներ կան։Նշվում է, որ Գորիսի և Վայքի կենտրոններում տեղադրվել է 15 շարժական բիոզուգարան, Երևանի կենտրոնում 100 ընտանիքի համար տրամադրվել են ընտանեկան հիգիենիայի փաթեթներ:Այսօր ՀՀ կժամանեն նոր բեռներ, որոնք միջազգային կազմակերպությունը կբաշխի տեղահանված երեխաներին և ընտանիքներին:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66678899_123:0:1456:1000_1920x0_80_0_0_2107de2da48763705b6d2a79b9b94fd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, յունիսեֆ, երեխա
արցախ, լեռնային ղարաբաղ, յունիսեֆ, երեխա
ԼՂ–ից տեղահանվածների թվում 29 հազար երեխա կա. ՅՈւՆԻՍԵՖ
14:18 02.10.2023 (Թարմացված է: 18:41 02.10.2023) Հայաստան կուղարկվեն նոր բեռներ, որոնք միջազգային կազմակերպությունը կբաշխի տեղահանվածներին։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց թվում 29 հազար երեխա կա։ Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) իտալական բաժանմունքը։
«ՅՈւՆԻՍԵՖ-ը Գորիսում անվտանգ տարածք է ստեղծել, որտեղ ամեն օր ընդունում են շուրջ 300 երեխայի և նրանց ծնողների։ Կենտրոնում գործում է խաղահրապարակ, կրծքով կերակրող մայրերի համար կա առանձնացված տարածք, և մանուկների աջակցման ծրագրեր են գործում բարդ խնդիրները լուծելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիմնադրամն առողջապահական մարմիններին տրամադրել է երեխաների համար նախատեսված դեղեր և անհրաժեշտ նյութեր, որպեսզի բաշխվեն այն տարածքների բժշկական հաստատություններին, որտեղ մեծ թվով տեղահանվածներ կան։
Նշվում է, որ Գորիսի և Վայքի կենտրոններում տեղադրվել է 15 շարժական բիոզուգարան, Երևանի կենտրոնում 100 ընտանիքի համար տրամադրվել են ընտանեկան հիգիենիայի փաթեթներ:
Այսօր ՀՀ կժամանեն նոր բեռներ, որոնք միջազգային կազմակերպությունը կբաշխի տեղահանված երեխաներին և ընտանիքներին:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։