00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ինչպե՞ս են 100 000 դրամը ստանալու Արցախից բռնի տեղահանված ու բանկային քարտ չունեցող անձինք

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածնեռ
Արցախից բռնի տեղահանվածնեռ - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2023
Բաժանորդագրվել
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար բոլոր բանկերը կիրականացնեն անվճար սպասարկում։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված չափահաս քաղաքացիների մոտ 75 տոկոսն ունի բանկային քարտ, նույնականացում կարվի, և նրանց կփոխանցվի կառավարության կողմից որպես միանվագ աջակցություն տրվող 100– հազարական դրամները։ Այսօր Հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
«Մենք աշխատելու ենք այնպես, որ մասնավորապես վերջին 15 ամիսներին ակտիվ քարտային գործունեություն իրականացրած քարտերին փոխանցվի, որը կլինի, հավանաբար, տվյալ քաղաքացու համար գումարների ստացման ամենահարմար տարբերակը»,– նշեց Խաչատրյանը։
Քարտերի սպասարկման գծով սակագները տարբեր են, սակայն Խաչատրյանի խոսքով` հայաստանյան առևտրային բանկերը նույնականացնելու են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին և վերանայեն գումարների կանխիկացման սակագները։
«Եթե պարզվի` քաղաքացու մոտ գործող քարտ կա, սակայն իրականում այն կորսված է, կարող է մոտենալ բանկ, սպասարկման սրահից կանխիկ վերցնել հասանելիք գումարը կամ դիմում գրել, վերաթողարկել քարտը»,– տեղեկացրեց ԿԲ նախագահի տեղակալը։
Ղարաբաղի հարցը փակվեց, երբ Փաշինյանը Պրահայում ստորագրեց փաստաթղթի տակ. Լավրով
Ինչ վերաբերում է ԼՂ–ից բռնի տեղահանված այն քաղաքացիներին, որոնք քարտեր չունեն, ապա բոլոր բանկերը կիրականացնեն անվճար սպասարկում. խոսքը վերաբերում է նաև քարտերի տրամադրմանը։
Այս գործընթացի համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։ Խաչատրյանի խոսքով` ՀԾՀ–ն կարևոր է անձի նույնականացման համար։
«Այն քաղաքացիները, որոնք իրենց մոտ կունենան ՀԾՀ կամ այն վկայող որևէ փաստաթուղթ, կօգտագործեն այն, չունենալու կամ կորցրած լինելու դեպքում անձնագրի տվյալների հիման վրա կենտրոնացված բազայից բանկերի կողմից վեր կհանվեն ՀԾՀ–ները, և այդպես քարտեր կթողարկվեն»,– ասաց նա։
Խաչատրյանը շեշտեց, որ գործընթացի կազմակերպման համար քաղաքացիները կարող են իրենց գտնվելու վայրին ամենամոտ բանկի մասնաճյուղ մոտենալ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0