00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Երբ հոգեբանն ինքը հոգեբանի կարիք ունի. ինչպես է հնարավոր ազատվել կոլեկտիվ տրավմայից

© Photo : press office of the Government of RAԿարմիր խաչի ներկայացուցիչներն օգնություն են ցույց տալիս Արցախից տեղահանված կնոջը
Կարմիր խաչի ներկայացուցիչներն օգնություն են ցույց տալիս Արցախից տեղահանված կնոջը - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2023
Բաժանորդագրվել
Անընդհատ մահվան լուրեր լսելուց հետո մարդու ուղեղը սկսում է պաշտպանական ռեակցիա դրսևորել և տեղի է ունենում էմոցիոնալ բթացում։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայ ժողովուրդն այժմ գտնվում է կոլեկտիվ տրավմայի մեջ, որից վերականգնվելը դեռ երկար ժամանակ կպահանջի. և՛ մարդիկ դեռ պատրաստ չեն, և՛ նաև հոգեբաններն են նույն սթրեսը ապրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կլինիկական հոգեբան Լիանա Թերզյանը` անդրադառնալով Արցախի հայաթափումից ու բռնի տեղահանումից հետո երկրում ստեղծված հոգեբանական վիճակին։
Նրա խոսքով` դեռ 2020 թվականի 44–օրյա պատերազմում ստացած հոգեբանական հարվածից ուշքի չեկած` հայ ժողովուրդը նորովի վերապրեց այդ սթրեսը և հիմա ունի նոր իրադրություն։
«Հոգեբանության մեջ կա ռետրավմատիզացիա արտահայտությունը, որն իրենից ենթադրում է հին սթրեսի, հին տրավմայի նորովի վերապրումը։ Հայ ժողովրդի կյանքում այդպես էլ եղավ։ Հնարավոր է` այս վիճակների առաջնային փուլայնությունը անցնելուց հետո ինչ-որ մի տոկոս կարիք կունենա լուրջ խորքային թերապիաների, ինչ–որ մի տոկոս էլ գուցե ինքնուրույն կկարողանա վերականգնվել և նույնիսկ օգնել մյուսներին»,–ասում է Թերզյանը։
Հոգեբանի բնորոշմամբ` հիմա բարդ իրավիճակ է բոլոր կողմերի համար` և՛ Հայաստանում բնակվողների, և՛ բռնի տեղահանված արցախցիների համար, թեպետ երկու կողմի էմոցիաները տարբեր են։ Այժմ կան ծրագրեր, տարատեսակ կառույցներ, ասոցիացիաներ, որոնք հոգեբանական , հոգեկան առողջության հետ կապված աշխատանքներ են փորձում տանել, կան նաև ծրագրեր ընդհանուր բնակչության հոգեկրթման հետ կապված, որպեսզի մարդիկ հասկանան` ինչ է տրավման և ինչպես հաղթահարել։
Վերջին գիշերն Արցախում և ՀՀ եկող վերջին ավտոբուսները. լուսանկարները կպատմեն իրողությունը
«Զայրույթը, որ միգուցե զգում են, տխրությունը կամ էմոցիոնալ բթացումը, ամբողջը նորմալ ռեակցիաներ են իրականում։ Դրանք վշտի, արտակարգ իրավիճակների հակազդումներ են։ Հիմա Արցախից եկած հայերը կարող են տարբեր ռեակցիաներ ունենալ. դա էլ է նորմալ, որովհետև իրենց առաջնային ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունեն, իրենք տուն են կորցրել, դա էլ է վիշտ, դա էլ կորուստ»,–բացատրում է մասնագետը։
Միևնույն ժամանակ, այդ նույն զգացողությունները, հոգեբանի գնահատմամբ, կարող են նպաստել կյանքի վերաիմաստավորմանն ու նոր ռեսուրսների վերհանմանը։ Օրինակ` ցավը հաղթահարելով` մարդը կարող է ուժեղ դառնալ, տրավմայից հետո կարող է անձնային զարգացում ապրել։
Հիմա տեղահանված արցախցիների համար նոր իրողություններն ընկալելը դժվար է, քանի որ գենետիկորեն հայերը, ի տարբերություն այլ ազգերի, դժվար են փոխում իրենց բնակավայրը, դժվար են թողնում իրենց տունն ու հողը։ Սակայն այս փուլում նաև դեռ վաղ է համարում խոսելը տեղահանվածների հետ թերապևտիկ աշխատանքների մասին, քանի որ դեռ պետք է կարգավորվեն նրանց կացության հարցը, առաջնային պահանջները։
Միևնույն ժամանակ նա մատնանշում է մեկ այլ կարևոր խնդիր. թեպետ կան պատրաստակամ մասնագետներ, սակայն նույն հոգաբաններն էլ ռետրավմատիզացված են ու ապրում են այդ նույն ցավը։
«Մենք էլ ենք կրողը այդ վշտի, ու շատ հաճախ երկրորդային այս տրավման, այս իրադարձությունները, բռնի տեղահանումը մեզ մոտ էլ է խնդիրներ ակտիվացնում»,–ընդգծում է հոգեբանը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե հայերը սկսել են անտարբեր դառնալ տեղի ունեցածի, մահերի նկատմամբ, Թերզյանը հակադարձեց. երբ մարդը սկսում է անընդհատ նույն լուրը լսել, սկսում է սովորել դրան, սակայն դա չի նշանակում, թե այդ մարդու համար ամբողջովին միևնույն է իր լսածը։
Հոգեբանի բնորոշմամբ` ուղեղը սկսում է մահվան մասին լուրերը անընդհատ լսելուց հետո պաշտպանակն ռեակցիա դրսևորել, որպեսզի չխելագարվի և տեղի է ունենում էմոցիոնալ բթացում։
«Մենք, երբ նշում ենք, որ մարդկանց որոշ մաս անհոգ է։ Դա իրենց պաշտպանությունն է։ Իրենք իրավունք ունեն այդպիսին լինելու, բացի այդ, մենք չգիտենք, թե այդ մարդկանց ներսում ինչ է, մենք տեսնում ենք ուղղակի արտաքինը։ Ես խորհուրդ կտամ չարժեզրկել դիմացինի ապրումները։ Իրականում մարդը զգում է։ Մենք նաև հետաքրքիր պատկեր ունենք. երբ երիտասարդներ են պարբերաբար մահանում, դրանից հետո ավելի տարեց մարդկանց կորուստներն ենք թեթև տանում, ասում ենք` ապրել է իր կյանքը։ Այսինքն` տեղի է ունենում վերաիմաստավորում»,–ասաց նա։
Թերզյանի խոսքով` քանի որ անընդհատ ու պարբերաբար են տեղի ունենում տրավմաները, մարդիկ վերականգնվելու ժամանակ չեն ունենում, իսկ հայերին դեռ երկար ժամանակ է պետք վերականգնվելու համար։
Երեխային 9 ամիս չտեսած հոր գրկախառնությունն ու տիկնիկը. ճանապարհ` դեպի անհայտություն
Մարդկանց հոգեբանական վիճակի վրա խիստ վտանգավոր ազդեցություն են ունենում նաև սոցցանցերը։ Վիրտուալ իրականությունը կարող է էլ ավելի նպաստել մարդու հոգեբանական վիճակի և առողջության վատացմանը։
«Ստեղծված իրավիճակում նախ լավ կլինի քչացնել բացասական ինֆորմացիան, սահմանափակել լուրերի ներհոսքը, փորձել դրական ռեսուրսներ վերցնել, շփվել հաճելի մարդկանց հետ, որոշակի փոքրիկ քայլերով դրական բաներ անել և՛ սեփական անձի համար, և՛ նաև դիմացինի, քիչ նեգատիվ տարածել, լսել դիմացինին»,–խորհուրդ է տալիս նա։
Հոգեբանը համոզված է` մարդը կարող է սթրեսը, տագնապները ևս հօգուտ իրեն օգտագործել։ Այսօր շատ երիտասարդներ օգնություն ցուցաբերելով, աջակցելով տեղահանվածներին` առաջին հերթին դա անում են իրենց համար, որ ազատվեն լարվածությունից ու սթրեսից։
Լրահոս
0