00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքեր են Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆավորիտները. Գրիգորյանը` հայկական ֆուտբոլի և իր մասին

© Sputnik / Andranik GhazaryanԱլեքսանդր Գրիգորյանը
Ալեքսանդր Գրիգորյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2023
Ալեքսանդր Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայազգի ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Sputnik Արմենիային պատմել է իր գործունեության մասին, խոսել հայկական ֆուտբոլային ակումբներից, նրանց հնարավորություններից, մեկնաբանել նրանց խաղը։
Հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո իր գործունությունը ծավալելու է Ռուսաստանի մեդիա ոլորտում որպես ֆուտբոլային մեկնաբան և փորձագետ։ Փորձառու մասնագետը միևնույն ժամանակ շարունակում է հետևել Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացքին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Գրիգորյանը գնահատել է Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին շրջանը և անվանել այն թիմերին, որոնք հավակնում են բարձր տեղերի մեր առաջնությունում։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։
-Պարոն Գրիգորյան, «Կուբանում» աշխատելու ժամանակ Դուք հասցնու՞մ էիք հետևել Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությանը և ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում։
-Այո, դիտել եմ Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին շրջանի հանդիպումների մեծ մասը ու, մինչև կոնկրետ ֆուտբոլին անդրադառնալը, նշեմ, որ շատ է բարձրացել ֆուտբոլի հեռարձակման որակը։ Խաղի ընթացքում ավելացել են որակյալ կրկնապատկերները, ժամանակին ներկայացվում են էմոցիոնալ պահերը ֆուտբոլիստների ու մարզիչների մասնակցությամբ։ Հաճույքով կարելի է դիտել հանդիպումները։ Ինչ վերաբերվում է իմ ներկայիս աշխատանքին, ապա Okkօ հեռուստատեսությունում մեկնաբանելու եմ Լա Լիգայի հանդիպումները, բացի այդ որպես փորձագետ ներգրավված կլինեմ Матч TV-ում։
-Հայաստանի Պրեմիեր լիգայում առաջին շրջանի ավարտից հետո ու՞մ եք համարում հաղթողի հիմնական հավակնորդ։
-Իմ կարծիքով` այս առաջնությունում հաղթելու է «Փյունիկը», որը իր մրցակիցներին առաջին հերթին գերազանցում է խաղային մտածելակերպով։ Հիմնական մրցակիցների համեմատ «Փյունիկում» բացահայտ երևում է հաղթողի հոգեբանությունը։ Թիմն իրեն շատ վստահ է զգում խաղադաշտում։ Եղիշե Մելիքյանի աշխատանքն ինձ դուր է գալիս։ «Փյունիկը» միշտ առավելագույնս կենտրոնացած է։ Թիմը առաջին հայացքից գործում է պարզ տակտիկայով, բայց դա խաբուսիկ է։
«Փյունիկը» շատ հաճախ անակնկալ է մատուցում մրցակիցներին և արդյունք է տալիս։ Նույնիսկ այլ ակումբներում լավ հանդես եկող ֆուտբոլիստները, գալով «Փյունիկ», ավելի լավ են սկսում խաղալ։ Դրա վառ օրինակը Յուսուֆ Օտուբանջոն է։ Նա շատ լավ էր խաղում «Արարատ-Արմենիայում», բայց «Փյունիկում» գործում է գերազանց։ Բացի այդ «Փյունիկը» կարողանում է արդյունավետ օգտագործել կենտրոնական երեք, ինչպես նաև երկու պաշտպաններով խաղը։ Եվ նախընտրած տակտիկայի մեջ ֆուտբոլիստների գործողություններով «Փյունիկը» գերազանցում է բոլորին։
-Իսկ ո՞ր թիմը կամ թիմերը, ըստ Ձեզ, կարող են մրցակցել «Փյունիկի» հետ չեմպիոնական մրցավազքում ու հավակնել մեդալների։
-Կարծում եմ` մրցանակային տեղերի համար պայքարելու են «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը» և «Ուրարտուն»։
Ուղղակի հիասթափված եմ. Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է Երևանի «Արարատի» մասին
-Սկսենք հերթով՝ «Արարատ-Արմենիա»։
-Տարեց տարի այս թիմում սելեկցիոն աշխատանքը շատ լավ է կատարվում։ Անհատապես խաղային որակներով և մեծ ներուժով շատ լավ ֆուտբոլիստներ են գալիս «Արարատ-Արմենիա»։ Վարդան Մինասյանը փորձառու մարզիչ է, բայց նա ունի և՛ ուժեղ, և՛ խոցելի տեղեր։ Խոցելիությունը համարում են թիմի ոչ լավ ֆունկցիոնալ պատրաստվածությունը, որը երևաց «Փյունիկի» հետ խաղում։
Ընդ որում` «Փյունիկը» երկու օր առաջ խաղ էր անցկացրել, բայց դա չօգնեց «Արարատ-Արմենիային»։ Այս պահին թիմը առաջ է գնում իր ֆուտբոլիստների վարպետության շնորհիվ, բայց բարձր տեմպով առայժմ չի կարողանում խաղալ։ Ընդ որում` այս գործոնը շատ լուրջ խնդիր է հայկական բոլոր թիմերի համար։ Եվրագավաթներում խաղային ցածր տեմպով թիմերը անելիք չունեն։
Մինասյանի ուժեղ կողմերից կառանձնացնեի նրա համբերությունը։ Նա ունակ է սպասել ու աշխատել։ Թիմի վերջին 2-3 խաղերում էլ նկատվում է խաղի բարելավում, ու թիմն էլ խաղադաշտում արդեն կարողանում է որսալ իր պահը։
-Գործող չեմպիոնի խաղը ինչպե՞ս կգնահատեք։
-Անցյալ մրցաշրջանում «Ուրարտուն» իրոք լավագույն թիմն էր առաջնությունում։ Հիմա ես տեսնում եմ, որ թիմին չի բավականացնում այն, ինչ ունի «Փյունիկը»՝ վստահ խաղն ու հաղթողի մտածելակերպը։ Ինձ թվում է` թիմը կորցրել է սեփական ուժերի նկատմամբ վստահությունը։ Նշեմ, որ «Ուրարտուն» միակ թիմն է, որը ձգտում պահպանել արտասահմանցի և տեղացի ֆուտբոլիստների բալանսը իր կազմում։ Դա անելը հեշտ չէ, այն էլ սեփական ակադեմիայի ֆուտբոլիստների միջոցով։ Դա «Ուրարտուի» ամենադրական կողմն է, ու կարող է իր դերակատարումն ունենալ աղյուսակում բարձր տեղ զբաղեցնելու գործում։
-Ի՞նչ կասեք «Ալաշկերտի» մասին։
-Վահե Գևորգյանի թիմը լավ տպավորություն է թողնում, բայց չեմ բացառում, որ մարզիչը փորձի պակաս ունի։ Մասնավորապես «Արարատ-Արմենիայի» հետ խաղում, առաջին անգամ Գևորգյանի էմոցիաները թիմին ինչ-որ տեղ շեղեցին, զրկեցին կոնցենտրացիայից։ Գևորգյանին հարկավոր է կառավարել իր էմոցիաները, կարևոր պահերին կարողանալ ազդել թիմի վրա։ Բայց, ընդհանուր առմամբ ես գտնում եմ, որ նա շատ խոստումնալից մարզիչ է, և նրա աշխատանքը հարգանքի է արժանի։ «Ալաշկերտը» աստղեր չունի, բայց շատ կազմակերպված թիմ է։ Առջևի գծի հիմնական ներուժը Խուրցիձն ու Կուտալիան են։
-Այլ ակումբ կա՞, որի մասին կուզեիք խոսել։
-Այո։ Պրեմիեր լիգայում նոր ուժ է առաջացել, դա «Նոան» է։ Թիմը, իմ կարծիքով, լավ բալանսավորված չէ։ Ես տեսել եմ, որ բավականին բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են եկել «Նոա», բայց կարծում եմ, որ նրանց տրանսֆերային արժեքը պայթեցրել է հայկական տրանսֆերային շուկան։ Ես կարող եմ սխալվել, բայց, տրամաբանությանը հետևելով, կարող եմ ասել` բարձր տեղերին հավակնող թիմը չպետք է դիսբալանսավորված լինի, թեկուզ ֆուտբոլիստների աշխատավարձի առումով։
Թիմը դեռ նոր է ձևավորվում, և կարծում եմ, որ «Նոան» դեռ իր խոսքն ասելու է առաջնությունում։ Ինչ վերաբերվում է խաղին, ապա երևում է Ռոբերտ Արզումանյանի ձեռագիրը։ Գործնականում «Նոան» բոլոր թիմերին գերազանցում է գնդակը վերահսկելու առումով։ Բայց այդ վերահսկողությունը այնքան էլ արդյունավետ չէ։ Որոշ թիմերի հետ խաղերում այդ մարտավարությունը տվել է իր պտուղը, բայց հիմնական մրցակիցների հետ խաղերում թիմը գրոհի եզրափակիչ հատվածում կա՛մ իներտ է, կա՛մ էլ ֆուտբոլիստները չգիտեն` ինչ անեն։
Թե որ թիմը կդառնա չեմպիոն, մենք կիմանանք 2024 թվականի մայիսին։ Այս պահի դրությամբ «Փյունիկը» 4 միավոր առավելություն ունի իրեն հետապնդող «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» նկատմամբ, իսկ «Ուրարտուն» և «Նոան» էլ ունեն բոլոր շանսերը հավասար պայքար մղելու համար։ Առաջնության հիմնական հատվածն առջևում է, թիմերում կարող են լինել նաև բազմաթիվ փոփոխություններ։ Չէ որ ձմեռային տրանսֆերային պատուհանն առջևում է։
Ալեքսանդր Գրիգորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել. նա ցանկանում է աշխատել Հայաստանում
Լրահոս
0