https://arm.sputniknews.ru/20231001/vanadzvorum-tsnvel-e-arcakhic-brni-teghahanvats-yntaniqi-arajneky-pvoqrikin-spasel-en-19-tari-66732803.html
Վանաձորում ծնվել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը. փոքրիկին սպասել են 19 տարի
Վանաձորում ծնվել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը. փոքրիկին սպասել են 19 տարի
Sputnik Արմենիա
Երեխայի մայրը բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, 44-օրյա պատերազմի ժամանակ էլ բուժկետի պետ է եղել։ 01.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-01T15:42+0400
2023-10-01T15:42+0400
2023-10-01T16:18+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
վանաձոր
վանաձորի բկ
բռնի տեղահանված
երեխա
նորածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69122276_0:160:1600:1060_1920x0_80_0_0_e24b1451910afcfc32d51f82a41ac508.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը: Տեղեկությունը հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։Ծնողները փոքրիկին Ադել են անվանակոչել:Նշվում է, որ փոքրիկի մայրը մասնագիտությամբ բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման և վիրահատական բաժանմունքի բուժքույրը, 44-օրյա պատերազմի ժամանակ ևս ակտիվ մասնակցություն է ունեցել, եղել է բուժկետի պետը:Մայրիկի և փոքրիկի առողջական վիճակը բժիշկները գնահատվում են բավարար:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69122276_0:0:1414:1060_1920x0_80_0_0_7dba8d7b7b9022446274618d4b5b92ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վանաձոր, վանաձորի բկ, բռնի տեղահանված, երեխա, նորածին
վանաձոր, վանաձորի բկ, բռնի տեղահանված, երեխա, նորածին
Վանաձորում ծնվել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը. փոքրիկին սպասել են 19 տարի
15:42 01.10.2023 (Թարմացված է: 16:18 01.10.2023) Երեխայի մայրը բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, 44-օրյա պատերազմի ժամանակ էլ բուժկետի պետ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը: Տեղեկությունը հայտնում է
Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Ծնողները փոքրիկին Ադել են անվանակոչել:
«Երեխայի ընտանիքը սպասել է նրան շուրջ 19 տարի: Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2 օր առաջ՝ 4 օր անցկացնելով ճանապարհներին: Փոքրիկ Ադելի ծնողներն այս ողջ ընթացքում եղել են շրջափակման մեջ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ փոքրիկի մայրը մասնագիտությամբ բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման և վիրահատական բաժանմունքի բուժքույրը, 44-օրյա պատերազմի ժամանակ ևս ակտիվ մասնակցություն է ունեցել, եղել է բուժկետի պետը:
Մայրիկի և փոքրիկի առողջական վիճակը բժիշկները գնահատվում են բավարար:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների
բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։