00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարածաշրջանում աշխարհագրական փոփոխությունները սպառնում են կայունությանը. իրանցի պաշտոնյա

© AFP 2024 / ATTA KENAREԻրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի Աքբար Ահմադիան
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի Աքբար Ահմադիան - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2023
Բաժանորդագրվել
Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Կովկասի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար բոլորի ջանքերն անհրաժեշտ են։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի Աքբար Ահմադիանը հայ գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ընդգծել է` Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ են բոլոր կողմերի ջանքերը։ Տեղեկությունը հայտնում է Tasnim իրանական գործակալությունը։
Ահմադիանը շեշտել է, որ դա կարևոր է ոչ միայն խաղաղության, այլև անվտանգության տեսանկյունից։ Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան զգուշացրել է` տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կխախտի կայունությունը և կխորացնի ճգնաժամերը։
Ահմադիանը վերահաստատել է հարևանների հետ համագործակցությունն ու փոխգործակցությունը խրախուսելու Իրանի քաղաքականությունը։
«Տարածաշրջանի երկրների միջև անկեղծ և կառուցողական երկխոսությունը ճանապարհ կհարթի կայուն անվտանգության, հավասարակշռված զարգացման, ինչպես նաև տարածաշրջանի բնակչության բարեկեցության և հարմարավետության համար»,– ասել է իրանցի պաշտոնյան:
Նա նաև ասել է, որ իր երկիրը պատրաստ է առիթ ստեղծել տարածաշրջանի պետությունների միջև հանդիպումների համար:
Գրիգորյանն իր հերթին ընդգծել է Իրանի արդյունավետ դերը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում՝ խնդրելով Թեհրանին շարունակել իր դերակատարությունն այդ հարցում:
Բարձր գնահատելով Հայաստանի և Իրանի միջև բազմադարյա հարաբերությունները՝ ԱԽ քարտուղարը հայտարարել է Երևանի պատրաստակամության մասին՝ տարբեր ոլորտներում ընդլայնելու կապերը Թեհրանի հետ:
Հայ պաշտոնյան կոչ է արել նաև անհապաղ ավարտել Իրանի հետ համատեղ տնտեսական, առևտրային և արդյունաբերական նախագծերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Գրիգորյանը Թեհրանում է, պատրաստվում է հանդիպել իրանցի գործընկերոջ և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հիշեցնենք` Գրիգորյանն օգոստոսի 7-ին Ահմադիանի հետ հեռախոսազրույց էր ունեցել, որի ընթացքում կողմերը խոսել էին Հայաստան–Իրան տնտեսական համագործակցության, ինչպես նաև հետագա փոխգործակցության հարցերի շուրջ։
Նախորդ անգամ Գրիգորյանն Իրան էր մեկնել ապրիլի 9-ին։ Նա հանդիպել էր Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի այն ժամանակվա քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Նրանք քննարկել էին Հարավային Կովկասում սահմանների հնարավոր փոփոխության մասին, որի ժամանակ Շամխանին ասել էր` սահմանների ցանկացած փոփոխություն հղի է լարվածության սրմամբ, ինչն էլ կխարխլի կայությունն ու անվտանգությունը։
Լրահոս
0