https://arm.sputniknews.ru/20231001/patahakan-che-vor-henc-nran-e-tirakhavvorel-alievy-tvonvojany-ruben-vardanjani-masin-66725888.html
Պատահական չէ, որ հենց նրան է թիրախավորել Ալիևը. Տոնոյանը` Ռուբեն Վարդանյանի մասին
Պատահական չէ, որ հենց նրան է թիրախավորել Ալիևը. Տոնոյանը` Ռուբեն Վարդանյանի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նաև անդրադարձել է Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին և շեշտել` վերջիններս կկարողանան տոկունությամբ... 01.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-01T11:20+0400
2023-10-01T11:20+0400
2023-10-03T20:16+0400
դավիթ տոնոյան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ռուբեն վարդազարյան
դավիթ բաբայան
քրեական գործ
լևոն մնացականյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/01/38195380_0:83:1600:983_1920x0_80_0_0_dad3f7457ecbacd442eab1b54180b92e.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր զորակցությունն է հայտնել Բաքվում կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանին, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։Ըստ նրա` պատահական չէ, որ հենց Ռուբեն Վարդանյանին է Ալիևը թիրախավորել` չներելով այն պայքարը, որը նա ծավալել էր Արցախում պետնախարարի պաշտոնում և այն թողնելուց հետո։ Տոնոյանը շեշտել է` Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը ոչ միայն պատվով դուրս կգա այս փորձությունից, այլև շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա:Երևանում ակցիա է ընթանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս ձերբակալվածներիԼևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի առնչությամբ էլ Տոնոյանը նշել է, որ վերջիններս Արցախի ազատագրական պայքարում անուրանալի դերակատարություն ունեցած անձինք են, որոնք տոկունությամբ կհաղթահարեն նաև այս փորձությունը:Տոնոյանը վստահություն է հայտնել, որ դեռ առիթ կունենա խոսելու «գավառամտության հետևանքով չչեզոքացված մարդկային աղետի վերաբերյալ»:Նշենք, որ Հակարիի կանուրջը հատելիս ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նրանց հետագայում կալանավորել են ու քրգործեր հարուցել նրանց դեմ։Իսկ Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել էր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Նրան Ադրբեջանում կալանավորել են, մեղադրանք առաջադրել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի ավելի քան 25 հոդվածներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/01/38195380_90:0:1511:1066_1920x0_80_0_0_01b12bf5fd5f99b845f1cf96ca91934c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ տոնոյան, ռուբեն վարդազարյան, դավիթ բաբայան, քրեական գործ, լևոն մնացականյան
դավիթ տոնոյան, ռուբեն վարդազարյան, դավիթ բաբայան, քրեական գործ, լևոն մնացականյան
Պատահական չէ, որ հենց նրան է թիրախավորել Ալիևը. Տոնոյանը` Ռուբեն Վարդանյանի մասին
11:20 01.10.2023 (Թարմացված է: 20:16 03.10.2023) ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նաև անդրադարձել է Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին և շեշտել` վերջիններս կկարողանան տոկունությամբ հաղթահարել այս փորձությունը:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր զորակցությունն է հայտնել Բաքվում կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանին, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։
«Անտանելի ցավով տեղեկացա Ալիևի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև,- խմբ.) վարչակարգի կողմից Ռուբեն Վարդանյանին և մեր գեներալներին առևանգելու և ազատությունից ապօրինաբար զրկելու մասին: Ռուբենը պարկեշտ մարդ է, հայ ժողովրդի նվիրյալ զավակ և բացառիկ հայրենասեր: Պատահական չէ, որ հենց նրան է թիրախավորել Ալիևը՝ չներելով այն պայքարը, որը Ռուբենը ծավալեց Արցախում պետնախարարի պաշտոնում և այն թողնելուց հետո»,– գրել է Տոնոյանը։
Ըստ նրա` պատահական չէ, որ հենց Ռուբեն Վարդանյանին է Ալիևը թիրախավորել` չներելով այն պայքարը, որը նա ծավալել էր Արցախում պետնախարարի պաշտոնում և այն թողնելուց հետո։ Տոնոյանը շեշտել է` Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը ոչ միայն պատվով դուրս կգա այս փորձությունից, այլև շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա:
Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի առնչությամբ էլ Տոնոյանը նշել է, որ վերջիններս Արցախի ազատագրական պայքարում անուրանալի դերակատարություն ունեցած անձինք են, որոնք տոկունությամբ կհաղթահարեն նաև այս փորձությունը:
«Ճակատագրի դառը հեգնանք կա նրանում, որ 2 տարի շինծու քրեական գործով գտնվելով անազատության մեջ` այսօր գրում եմ իմ դպրոցական ընկերոջ և զինակիցների մասին, ովքեր հայտնվել են թշնամական իշխանության բանտում: Հայրենի իշխանությունների բոլոր ճյուղերի «ջանասիրության» շնորհիվ կտրված եմ արտաքին աշխարհի հետ կապ ունենալու հնարավորությունից և, ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին»,– հայտնում է ՀՀ ՊՆ նախկին ղեկավարը:
Տոնոյանը վստահություն է հայտնել, որ դեռ առիթ կունենա խոսելու «գավառամտության հետևանքով չչեզոքացված մարդկային աղետի վերաբերյալ»:
Նշենք, որ Հակարիի կանուրջը հատելիս ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար
Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար
Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ
Դավիթ Մանուկյանին, նրանց հետագայում կալանավորել են ու քրգործեր հարուցել նրանց դեմ։
Իսկ Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված
Դավիթ Բաբայանը որոշել էր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Նրան Ադրբեջանում
կալանավորել են, մեղադրանք առաջադրել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի ավելի քան 25 հոդվածներով։