https://arm.sputniknews.ru/20231001/majr-atvorum-durs-e-bervel-astvatsamukh-surb-geghardy-arcakhi-hamar-hamazgajin-aghvotqi-or-e-66727189.html
Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. Արցախի համար համազգային աղոթքի օր է
Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. Արցախի համար համազգային աղոթքի օր է
Sputnik Արմենիա
Գարեգին Երկրորդը հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագը մատուցվել է «Սուրբ Տրդատ» բաց խորանում։ 01.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-01T12:05+0400
2023-10-01T12:05+0400
2023-10-01T12:31+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
սուրբ գեղարդ
աղոթք
արցախ
հայաստան
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/01/66726718_2:0:930:522_1920x0_80_0_0_0929df25aa88db2641a151f90bd426ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Արցախի համար համազգային աղոթք։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։Հայտնել ենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։Համազգային աղոթքի այս օրը դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։Վեհափառի հանդիսապետությամբ Սուրբ Գեղարդը դուրս բերվեց Մայր տաճարից և թափորի ուղեկցությամբ բերվեց դեպի «Սուրբ Տրդատ» բաց խորան, որտեղ էլ պատարագ է մատուցվում։Այսօր դուրս են բերվելու նաև այլ տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/01/66726718_118:0:814:522_1920x0_80_0_0_f0d63da6be0fa71d560fab4c4b18028e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, սուրբ գեղարդ, աղոթք, արցախ, հայաստան, հայ առաքելական եկեղեցի
մայր աթոռ սուրբ էջմիածին, սուրբ գեղարդ, աղոթք, արցախ, հայաստան, հայ առաքելական եկեղեցի
Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. Արցախի համար համազգային աղոթքի օր է
12:05 01.10.2023 (Թարմացված է: 12:31 01.10.2023) Գարեգին Երկրորդը հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագը մատուցվել է «Սուրբ Տրդատ» բաց խորանում։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Արցախի համար համազգային աղոթք։ Տեղեկությունը հայտնում է
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։
Հայտնել ենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։
Համազգային աղոթքի այս օրը դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։
Վեհափառի հանդիսապետությամբ Սուրբ Գեղարդը դուրս բերվեց Մայր տաճարից և թափորի ուղեկցությամբ բերվեց դեպի «Սուրբ Տրդատ» բաց խորան, որտեղ էլ պատարագ է մատուցվում։
Այսօր դուրս են բերվելու նաև այլ տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։