00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ԼՂ–ից տեղահանված անձինք 2 օրից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամը ստանալու համար

© SputnikԼՂ–ից տեղահանվածներ
ԼՂ–ից տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2023
Բաժանորդագրվել
ՀՀ փոխվարչապետը շեշտեց` բոլոր այն անձանց համար, որոնք ունեն բանկային հաշիվ կամ քարտ, գործընթացն ավելի արագ կստացվի, իսկ մյուսները ստիպված կլինեն մի քանի օր սպասել։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները 2 օրից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար։ Այս մասին հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Ի դեպ

ՀՀ կառավարությունը որոշել է 2024 թ. պետբյուջեով նախնական 10 մլրդ դրամ հատկացնել Արցախից բռնի տեղահանվածների համար։

«Հաշվառումը տեղի կունենա Երևանից դուրս` բոլոր մարզպետարաններում և խոշոր համայնքապետարաններում գործող միասնական սոցիալական ծառայությունների միջոցով։ Երկուշաբթի օրը (հոկտեմբերի 2–ին,–խմբ.) մենք կհրապարակենք կարգը, իսկ երեքշաբթի օրվանից (հոկտեմբերի 3–ից) տեղահանվածները հնարավորություն կունենան դիմելու։ Անչափահասների դեպքում ծնողները կարող են նշել, թե ում բանկային հաշվին են ցանկանում, որպեսզի գումարը փոխանցվի»,– նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով` բոլոր այն անձանց համար, որոնք ունեն բանկային հաշիվներ կամ քարտեր, այս գործընթացը համամետաբար արագ կկատարվի, իսկ ովքեր չունեն` տեխնիկապես մի քանի օր կպահանջվի։
Փոխվարչապետը նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար բնակարան վարձելու գործընթացին և շեշտեց` ՀՀ կառավարությունն այս ծրագրում աշխարհագրական սահմանափակումներ չի մտցնի։
Նա ասաց, որ ի սկզբանե նախատեսվում էր կենտրոնանալ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի վրա, բայց հետո որոշվել է ծրագիրը տարածել ամբողջ հանրապետության, այդ թվում` Երևանի վրա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ–ից տեղահանված ամեն անձի բնակության ծախսերի համար առնվազն 6 ամիս տրամադրվելու է 40 հազար դրամ։
Խաչատրյանը նշեց, որ բացի այդ գումարից, յուրաքանչյուր արցախցու տրամադրելու են ևս 10–հազարական դրամ` կոմունալ ծախսերի համար։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0