https://arm.sputniknews.ru/20231001/hetevum-em-lghum-pakhstakanneri-het-kapvats-dramatik-iravitshakin-hrvomi-papi-kvochy-66730966.html
Հետևում եմ ԼՂ–ում փախստականների հետ կապված դրամատիկ իրավիճակին. Հռոմի պապի կոչը
Հետևում եմ ԼՂ–ում փախստականների հետ կապված դրամատիկ իրավիճակին. Հռոմի պապի կոչը
Sputnik Արմենիա
Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ համաձայնագիր կկնքվի հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար: 01.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-01T14:48+0400
2023-10-01T14:48+0400
2023-10-01T15:07+0400
հռոմի պապ
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
փախստական
լեռնային ղարաբաղ
արցախ
հայաստան
բռնի տեղահանված
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ագրեսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66689476_0:83:1601:983_1920x0_80_0_0_9f83e273cfd0f18e918cd12355ba1692.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հաստատման կոչ է արել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ համաձայնագիր կկնքվի հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար:«Ես կրկին դիմում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կոչով։ Հուսով եմ, որ կողմերի միջև բանակցությունները միջազգային հանրության աջակցությամբ կնպաստեն երկարաժամկետ համաձայնագրին, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին», - ասել է քահանայապետը՝ դիմելով հավատացյալներին։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66689476_90:0:1510:1065_1920x0_80_0_0_5fae71b8d3d2a1f05283863452b5d3c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հռոմի պապ, փախստական, լեռնային ղարաբաղ, արցախ, հայաստան, բռնի տեղահանված, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ագրեսիա
հռոմի պապ, փախստական, լեռնային ղարաբաղ, արցախ, հայաստան, բռնի տեղահանված, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ագրեսիա
Հետևում եմ ԼՂ–ում փախստականների հետ կապված դրամատիկ իրավիճակին. Հռոմի պապի կոչը
14:48 01.10.2023 (Թարմացված է: 15:07 01.10.2023) Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ համաձայնագիր կկնքվի հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հաստատման կոչ է արել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այս օրերին ես հետևում եմ Լեռնային Ղարաբաղում փախստականների հետ կապված դրամատիկ իրավիճակին», - հայտարարել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական քարոզից հետո:
Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ համաձայնագիր կկնքվի հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար:
«Ես կրկին դիմում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կոչով։ Հուսով եմ, որ կողմերի միջև բանակցությունները միջազգային հանրության աջակցությամբ կնպաստեն երկարաժամկետ համաձայնագրին, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին», - ասել է քահանայապետը՝ դիմելով հավատացյալներին։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների
բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։