https://arm.sputniknews.ru/20231001/hajastani-hivandanvocnerum-arcakhic-teghahanvats-363-buzharu-ka-66740578.html
Հայաստանի ԲԿ–ներում Արցախից տեղահանված 363 բուժառու կա, մեծ մասը պայթյունից տուժածներն են
Հայաստանի ԲԿ–ներում Արցախից տեղահանված 363 բուժառու կա, մեծ մասը պայթյունից տուժածներն են
Sputnik Արմենիա
ՀՀ ԲԿ–ներում բուժվող 214 քաղաքացին պայթյունից վնասվածքներ ստացած անձինք են, իսկ 114-ը` ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածները։ 01.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-01T20:19+0400
2023-10-01T20:19+0400
2023-10-01T20:27+0400
արցախ
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
ագրեսիա
բուժառու
պայթյուն
հայաստան
հիվանդանոց
վիրավոր
վառելիք
https://cdn.am.sputniknews.ru/img/1214/23/12142348_0:0:2882:1622_1920x0_80_0_0_54b8737fe924bb24f2c6f5e6e6872a5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված 363 բուժառու այս պահին բուժում է ստանում Հայաստանի տարբեր բուժհաստատություններում։ Այս մասին հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։«Նրանցից 214-ը պայթյունից (Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի,–խմբ.) վնասվածքներ ստացած քաղաքացիներն են, իսկ 114-ը` ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածները։ Մյուսները տարբեր խրոնիկ կամ թերապևտիկ հիվանդություններով են մուտք գործել բուժհաստատություններ»,– նշեց Բաղդասարյանը։Նրա խոսքով` հիվանդների շրջանում բավականին մեծ թիվ են կազմում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք։ Վերակենդանացման բաժանմունքներում նաև երեխաներ կան, որոնց վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1214/23/12142348_255:0:2682:1820_1920x0_80_0_0_26e27c9e188c594f4bf1634912cbb56c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ագրեսիա, բուժառու, պայթյուն, հայաստան, հիվանդանոց, վիրավոր, վառելիք
արցախ, ագրեսիա, բուժառու, պայթյուն, հայաստան, հիվանդանոց, վիրավոր, վառելիք
Հայաստանի ԲԿ–ներում Արցախից տեղահանված 363 բուժառու կա, մեծ մասը պայթյունից տուժածներն են
20:19 01.10.2023 (Թարմացված է: 20:27 01.10.2023) ՀՀ ԲԿ–ներում բուժվող 214 քաղաքացին պայթյունից վնասվածքներ ստացած անձինք են, իսկ 114-ը` ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածները։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված 363 բուժառու այս պահին բուժում է ստանում Հայաստանի տարբեր բուժհաստատություններում։ Այս մասին հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Նրանցից 214-ը պայթյունից (Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի,–խմբ.) վնասվածքներ ստացած քաղաքացիներն են, իսկ 114-ը` ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածները։ Մյուսները տարբեր խրոնիկ կամ թերապևտիկ հիվանդություններով են մուտք գործել բուժհաստատություններ»,– նշեց Բաղդասարյանը։
Նրա խոսքով` հիվանդների շրջանում բավականին մեծ թիվ են կազմում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք։
Վերակենդանացման բաժանմունքներում նաև երեխաներ կան, որոնց վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների
բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։