https://arm.sputniknews.ru/20231001/em-dadarir-linel-mtahvogvats-virahajern-i-ajakcutjun-arcakhi-ert-en-kazmakerpel-66733754.html
«ԵՄ, դադարի'ր լինել մտահոգված». վիրահայերն ի աջակցություն Արցախի երթ են կազմակերպել
«ԵՄ, դադարի'ր լինել մտահոգված». վիրահայերն ի աջակցություն Արցախի երթ են կազմակերպել
Sputnik Արմենիա
Վրաստանում ապրող հայերը երթի ընթացքում եղել են Վրաստանում ԵՄ–ի և ՄԱԿ–ի գրասենյակների մոտ։ 01.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-01T17:21+0400
2023-10-01T17:21+0400
2023-10-01T17:21+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
հայաստան–վրաստան համագործակցություն
երթ
արցախ
ագրեսիա
հայ-ադրբեջանական
ադրբեջան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1a/25069014_0:0:1600:901_1920x0_80_0_0_280fcedd2dedd1ee38a97a4c80a659fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում ապրող բազմաթիվ հայեր ի աջակցության Արցախի երթ են կազմակերպել։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի հայկական համայնքի ֆեյսբուքյան էջից։Ակցիայի մասնակիցները Հայաստանի, Արցախի և Վրաստանի դրոշներով ու պաստառնորով քայլերթով գնացել են Եվրոպական միության ներկայացուցչության գրասենյակի մոտ։Պաստառներից մեկին էլ պատկերված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և գերմանացի քաղաքական գործիչ, Նացիստական կուսակցության առաջնորդ Ադոլֆ Հիտլերը։ Նրանց նկարների մեջտեղում հավասարության նշան է դրված։ԵՄ գրասենյակի մոտից վիրահայերը շարժվել են դեպի Վրաստանում ՄԱԿ–ի գրասենյակ`քայլերթերի ընթացքում Արցախ վանկարկելով և երգելով «Գինի լից» ռազմահայրենասիրական երգը։Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1a/25069014_180:0:1600:1065_1920x0_80_0_0_c5209c0e42a737752531d70ad0a713ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–վրաստան համագործակցություն, երթ, արցախ, ագրեսիա, հայ-ադրբեջանական, ադրբեջան, եվրամիություն
հայաստան–վրաստան համագործակցություն, երթ, արցախ, ագրեսիա, հայ-ադրբեջանական, ադրբեջան, եվրամիություն
«ԵՄ, դադարի'ր լինել մտահոգված». վիրահայերն ի աջակցություն Արցախի երթ են կազմակերպել
Վրաստանում ապրող հայերը երթի ընթացքում եղել են Վրաստանում ԵՄ–ի և ՄԱԿ–ի գրասենյակների մոտ։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում ապրող բազմաթիվ հայեր ի աջակցության Արցախի երթ են կազմակերպել։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի հայկական համայնքի
ֆեյսբուքյան էջից։
Ակցիայի մասնակիցները Հայաստանի, Արցախի և Վրաստանի դրոշներով ու պաստառնորով քայլերթով գնացել են Եվրոպական միության ներկայացուցչության գրասենյակի մոտ։
««ԵՄ–ի անտարբերությունը սպանում է մարդկանց», «SOS Արցախ», «ԵՄ, դադարի՛ր լինել մտահոգված, պատժամիջոցներ կիրառիր», «Ադրբեջանական գազը հայկական արյան հոտ ունի»»,–գրված է պաստառներին։
Պաստառներից մեկին էլ պատկերված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և գերմանացի քաղաքական գործիչ, Նացիստական կուսակցության առաջնորդ Ադոլֆ Հիտլերը։ Նրանց նկարների մեջտեղում հավասարության նշան է դրված։
ԵՄ գրասենյակի մոտից վիրահայերը շարժվել են դեպի Վրաստանում ՄԱԿ–ի գրասենյակ`քայլերթերի ընթացքում Արցախ վանկարկելով և երգելով «Գինի լից» ռազմահայրենասիրական երգը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների
բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։