https://arm.sputniknews.ru/20231001/chhusahatveq-chynkrkeq-chhandznveqantiliasum-i-zvorakcutjun-arcakhi-aghvotq-e-katarvel-66742682.html
Չհուսահատվե՛ք, չընկրկե՛ք, չհանձնվե՛ք․ Անթիլիասում ի զորակցություն Արցախի աղոթք է կատարվել
Չհուսահատվե՛ք, չընկրկե՛ք, չհանձնվե՛ք․ Անթիլիասում ի զորակցություն Արցախի աղոթք է կատարվել
Sputnik Արմենիա
Աղոթքից հետո նաև հոգեհանգստյան կարգ է մատուցվել` Արցախում զոհված հայորդիների հոգիների համար։ 01.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-01T21:16+0400
2023-10-01T21:16+0400
2023-10-02T09:49+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
աղոթք
խաղաղապահներն արցախում
արցախ
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/01/66742374_0:53:2048:1205_1920x0_80_0_0_2e480e08caf763371358aaef1ad8311a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում աղոթք է հնչել ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Տեղեկությունը հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը։Նշենք, որ աղոթքը հնչեցվել է համազգային աղոթքի շրջանակում։Կատարվել է նաև հոգեհանգստյան կարգ` Արցախ աշխարհի պաշտպանության և պահպանության համար նահատակված հերոս հայորդիների հոգիների համար։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում և բոլոր եկեղեցիներում աղոթք է բարձրացվում ի զորակցություն Արցախի ժողովրդի, որը բռնի կերպով տեղահանվել է իր հայրենի հողից` ենթարկվելով տառապանքների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/01/66742374_119:0:1939:1365_1920x0_80_0_0_2facc8beae8b119c24fc08151a2de26d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղոթք, խաղաղապահներն արցախում, արցախ, բռնի տեղահանված
աղոթք, խաղաղապահներն արցախում, արցախ, բռնի տեղահանված
Չհուսահատվե՛ք, չընկրկե՛ք, չհանձնվե՛ք․ Անթիլիասում ի զորակցություն Արցախի աղոթք է կատարվել
21:16 01.10.2023 (Թարմացված է: 09:49 02.10.2023) Աղոթքից հետո նաև հոգեհանգստյան կարգ է մատուցվել` Արցախում զոհված հայորդիների հոգիների համար։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում աղոթք է հնչել ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Տեղեկությունը հայտնում է
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը։
Նշենք, որ աղոթքը հնչեցվել է համազգային աղոթքի շրջանակում։
«Արցախ աշխարհի առաջ ծառացած վերջին աղետը ծանր հետևանքներ ունեցավ մեր ժողովրդի համար` ստեղծելով անորոշության մթնոլորտ։ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայ ժողովրդին դեմ կրկնվեց 21-րդ դարում։ Դարձյալ ավերածություններ, նահատակներ և աքսոր... Դարեր շարունակ հայի արյունով ու ստեղծագործ ոգով պատված Արցախն այսօր թշնամու ձեռքերում է։ Չհուսահատվե՛ք, չընկրկե՛ք և սատանայի կամքին չհանձնվե՛ք։ Մենք սուրբ խաչ ունենք որպես ապավեն և պաշտպան»,– ասել է Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանը։
Կատարվել է նաև հոգեհանգստյան կարգ` Արցախ աշխարհի պաշտպանության և պահպանության համար նահատակված հերոս հայորդիների հոգիների համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում և բոլոր եկեղեցիներում
աղոթք է բարձրացվում ի զորակցություն Արցախի ժողովրդի, որը
բռնի կերպով տեղահանվել է իր հայրենի հողից` ենթարկվելով տառապանքների։