Բրյուսելում, Մարսելում և այլ քաղաքներում հանրահավաքներ են անցկացվել ի աջակցություն Արցախի
19:30 01.10.2023 (Թարմացված է: 20:50 01.10.2023)
© Sputnik / StringerԻ աջակցություն Արցախի ակցիա Բրյուսելում
© Sputnik / Stringer
Բաժանորդագրվել
Ակցիայի անդամներն իրենց ձեռքերում պահում են «Ալիև, մարդասպան», «ԵՄ–ի անգործությունը հանգեցնում է ցեղասպանության» և այլ գրություններով պաստառներ։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Բրյուսելում, Մարսելում և այլ քաղաքներում համաեվրոպական հանրահավաքներ են անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
Նշվում է, որ Բրյուսելի Ռոբերտ Շումանի անվան հրապարակում ի զորակցություն Արցախի համաեվրոպական հանրահավաք է անցկացվել, որին մասնակցել է 10 հազարից ավելի մարդ։ Այդտեղ հավաքված են ոչ միայն Բելգիայից, այլև Գերմանիայից, Ֆրանսիայից և Նիդեռլանդներից ժամանած հայեր։
«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի և Արցախի օրհներգներով։
© Sputnik / StringerԻ աջակցություն Արցախի ակցիա Բրյուսելում
Ի աջակցություն Արցախի ակցիա Բրյուսելում
© Sputnik / Stringer
Հանրահավաքի մասնակիցները մեղադրում են Եվրամիությանը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Ալիեևի ռեժիմն անպատժելի թողնելու համար։ Ակցիայի անդամներն իրենց ձեռքերում պահում են «Ալիև, մարդասպան», «ԵՄ–ի անգործությունը հանգեցնում է ցեղասպանության» և այլ գրություններով պաստառներ։
© Photo : Ազգային կոմիտեԻ աջակցություն Արցախի ակցիա Բրյուսելում
Ի աջակցություն Արցախի ակցիա Բրյուսելում
© Photo : Ազգային կոմիտե
Բելգիայի Հայ կոմիտեի վեհաժողովի նախագահ Կարեն Թադևոսյանը նշել է, որ հանրահավաքին եկած յուրաքանչյուր անձ պատասխանատվություն է կրում, որ Արցախի 120 հազար հայերի ճակատագիրը չմատնվի անտերության։
«Կուշտ ենք լղոզված հայտարարություններից, ժամանակն է, որպեսզի Եվրոպան գործի։ Մենք` որպես Եվրոպայի քաղաքացիներ, իրավունք ունենք պահանջելու այն ամենն,ինչ յուրաքանչյուր եվրոպացի կպահանջի։ Բոլորս պետք է դառնանք մեկ բռունցք ու պայքարենք բոլոր անարդարությունների դեմ»,– ասել է Թադևոսյանը։
Ակցիայի մասնակիցները երդում են տվել պայքարել հանուն Արցախի և Հայաստանի։
© Sputnik / StringerԲրյուսելում ակցիայի մասնակիցներն այրել են Ալիևի նկարը
Բրյուսելում ակցիայի մասնակիցներն այրել են Ալիևի նկարը
© Sputnik / Stringer
Մարսելում նույնպես համաեվրոպական հանրահավաք է եղել, բազմաթիվ հայեր են հավաքվել։ Նրանք ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, վանկարկել «Արցախ»` այդպիսով իրենց աջակցությունը ցույց տալով Արցախից բռնի տեղահանված իրենց հայրենակիցներին։
Հիշեցնենք, որ համաեվրոպական այս հանրահավաքն անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք 3-րդ գագաթնաժողովին ընդառաջ, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։
Այսօր ակցիաներ անցկացվում նաև Ավստրիայում, Շվեդիայում, Դանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Սլովակիայում, Գերմանիայում և Չեխիայում։
© Photo : provided by Gohar Minasyan
Ի աջակցություն Արցախի ակցիա Կիպրոսում
1/2
© Photo : provided by Gohar Minasyan
Ի աջակցություն Արցախի ակցիա Կիպրոսում
© Photo : provided by Gohar Minasyan
Ի աջակցություն Արցախի ակցիա Կիպրոսում
2/2
© Photo : provided by Gohar Minasyan
Ի աջակցություն Արցախի ակցիա Կիպրոսում
1/2
© Photo : provided by Gohar Minasyan
Ի աջակցություն Արցախի ակցիա Կիպրոսում
2/2
© Photo : provided by Gohar Minasyan
Ի աջակցություն Արցախի ակցիա Կիպրոսում
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։