https://arm.sputniknews.ru/20230930/lernajin-gharabaghi-rusakan-hamajnqi-ghekavary-kapi-e-durs-ekel-na-arden-hh-taratsqum-e-66708911.html
Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավարը կապի է դուրս եկել, նա արդեն ՀՀ տարածքում է
Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավարը կապի է դուրս եկել, նա արդեն ՀՀ տարածքում է
Sputnik Արմենիա
Տեղեկությունը, թե ադրբեջանցի ուժայինները նրան ձերբակալել են Հակարի կամրջի վրա, տարածվել է, քանի որ նրան տարել էին հարցաքննելու։ 30.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-30T16:43+0400
2023-09-30T16:43+0400
2023-09-30T17:05+0400
լեռնային ղարաբաղ
արցախ
ռուս
համայնքի ղեկավար
ձերբակալություն
հակարի կամուրջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1e/65059645_0:0:1601:901_1920x0_80_0_0_7cf64ab655a5c4e39410dab306fc8b37.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ ամեն ինչ կարգին է, նա մուտք է գործել Հայաստան, Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, որն անձամբ հեռախոսով զրուցել է նրա հետ։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովն արդեն երկու օր է կապի դուրս չի գալիս, իսկ ականատեսներն ասել էին, որ նրան ձերբակալել են Հակարի կամրջի վրա:Բորդովի ջանքերով Լեռնային Ղարաբաղից այդ օրերին դուրս է բերվել 406 սլավոնական ընտանիք։Նշենք, որ Հակարիի կանուրջը հատելիս ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են նաև Արցախի նախկի պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
լեռնային ղարաբաղ
հակարի կամուրջ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1e/65059645_0:0:1425:1068_1920x0_80_0_0_a032ee1b22836ebdb761bc7f84b02eb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեռնային ղարաբաղ, արցախ, ռուս, համայնքի ղեկավար, ձերբակալություն, հակարի կամուրջ
լեռնային ղարաբաղ, արցախ, ռուս, համայնքի ղեկավար, ձերբակալություն, հակարի կամուրջ
Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավարը կապի է դուրս եկել, նա արդեն ՀՀ տարածքում է
16:43 30.09.2023 (Թարմացված է: 17:05 30.09.2023) Տեղեկությունը, թե ադրբեջանցի ուժայինները նրան ձերբակալել են Հակարի կամրջի վրա, տարածվել է, քանի որ նրան տարել էին հարցաքննելու։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ ամեն ինչ կարգին է, նա մուտք է գործել Հայաստան, Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, որն անձամբ հեռախոսով զրուցել է նրա հետ։
Ավելի վաղ
հաղորդվել էր, որ Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովն արդեն երկու օր է կապի դուրս չի գալիս, իսկ ականատեսներն ասել էին, որ նրան ձերբակալել են Հակարի կամրջի վրա:
Հիմա կապը վերականգնվել է, և Բորդովը հայտնել է, որ ադրբեջանցի սահմանապահներն իրեն իսկապես տարել են զրուցելու (դա տեսել են Հակարի կամրջի անցակետով անցնող քաղաքացիները)։ Զրույցից հետո նրան վերադարձրել են անձնագիրը, և նա շարունակել է ճանապարհը։
Բորդովի ջանքերով Լեռնային Ղարաբաղից այդ օրերին դուրս է բերվել 406 սլավոնական ընտանիք։
Նշենք, որ Հակարիի կանուրջը հատելիս ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են նաև Արցախի նախկի պետնախարար, բարերար
Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար
Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ
Դավիթ Մանուկյանին։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։