00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

13 շտապօգնության բրիգադ ուղևորվել է Ստեփանակերտ անկողնային հիվանդներին ՀՀ բերելու համար

© Sputnik / Armenuhi Mkhoyan Машина "Скорой помощи" у медицинского центра Гюмри
Машина Скорой помощи у медицинского центра Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2023
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարի խոսքով` այս պահին ՀՀ բուժկենտրոններում շարունակում է բուժում ստանալ 361 անձ։ Այս ընթացքում գրանցվել է 14 մահ։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ստեփանակերտում գտնվում են 15 անձինք, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ կամ անկողնային հիվանդներ են, նրանց Ստեփանակերտից դուրս բերելու համար Հայաստանից շտապօգնության մեքենաներ են ուղևորվել Ստեփանակերտ։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս պահին արդեն 13 շտապօգնության բրիգադ է անցել Հակարիի կամուրջը և ուղևորվել Ստեփանակերտ։ Մենք պատրաստ ենք մեր բոլոր հայրենակիցներին, անկախ իրենց վիճակից, տարհանել և բերել Հայաստանի Հանրապետություն»,–ասաց Ավանեսյանը։
Նա նշեց, որ գիշերը Գորիս հասած մեր հայրենակիցների մեջ ևս կան առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ։
«Առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնահատական է տրվում արդյոք այդ անձին հոսպիտալացման ենթական են, եթե ոչ, ամբուլատոր կերպով կազմակերպվում է նրանց բուժօգնության տրամադրումը և սոցիալական մարմինները զբաղվում են նրանց տեղավորման հարցերով»,–ասաց նա։
© Photo : press office of the Government of RAԱնահիտ Ավանեսյանը
Министр здравоохранения Анаит Аванесян во время брифинга (26 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2023
Անահիտ Ավանեսյանը
Նախարարի խոսքով` այս պահին ՀՀ բուժկենտրոններում շարունակում է բուժում ստանալ 361 անձ, որոնցից 221–ը Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից տուժածներն են, իսկ 114–ը Ադրբեջանի ռազմական ագրեսիայից տուժածները։ 26 պացիենտներ այլ առողջական խնդիրներ ունեն։
Այս ընթացքում գրանցվել է 14 մահ։
«Մեծաթիվ պացիենտների վիճակ մնում է ծայրահեղ ծանր։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար »,–ասաց նախարարը։
Նա հավելեց, որ վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժում ստանալ 10 երեխաներ, որոնց մի մասը տուժել է ռազմական գործողություններից, մյուս մասը` պայթյունից։
«Երեխաներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը կայուն, մեկ երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Նշեմ, որ այս գիշեր ՀՀ ԲԿ–ներ են տեղափոխվել վթարից տուժած երկու երեխա, որոնք շարունակում են բուժում ստանալ»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղից 100 417 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. ավտոբուսներն արդեն Գորիսում են
Լրահոս
0