00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Շահրամանյանի հրամանագիրն իրավական ուժ չունի և կարող է չեղարկվել նույնիսկ ԼՂ տարածքից դուրս

© Sputnik / Asatur YesayantsՄենք ենք, մեր սարերը
Մենք ենք, մեր սարերը - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2023
Բաժանորդագրվել
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում գնահատել է Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու հրամանագրի իրավական հիմքերը։
Արցախի Հանրապետության լուծարման մասին ԱՀ նախագահի հրամանագիրը իրավական որևէ արժեք չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
«Սա որևէ իրավական արժեք, որևէ իրավական նշանակություն չունի, և, եթե մենք հետագայում ունենանք այնքան հնարավորություն, զենք– զինամթերք, որ ասենք` մենք ունեցել ենք հանրապետություն, դուք բռնությամբ դա շրջանցել եք, հիմա մենք վերականգնում ենք այդ ամենը, ինչի իրավական հիմքերը ունենք, որևէ մեկը մեզ չի կարող դրանում մեղադրել»,– ասաց Դանիելյանը։
Նրա գնահատմամբ` Արցախի նախագահի հայտարարության իմաստը եղել է մարդկանց ահազանգելը, որ վերջ, չկա Արցախի Հանրապետություն։ Իսկ միանձնյա որոշման տարբերակն ընտրվել է, որպեսզի դա տեղի ունենա առանց ձգձգումների ու քաշքշուկների, որպեսզի որոշումն արագ ընդունվի ու կիրառվի։
Արդարադատության նախկին նախարարի խոսքով` եթե անգամ Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցվեր ոչ թե նախագահի միանձնյա հրամանագրով, այլ հանրաքվեով` այնպես, ինչպես ժամանակին հռչակվել է Արցախի անկախ հանրապետությունը, ապա միևնույն է, այդ որոշումը ևս իրավական ուժ չէր ունենա, քանի որ ընդունվել է բռնաջնջման վտանգի ներքո, իսկ միջազգային իրավունով` ցանկացած իրավական ակտ, որ ընդունվում է սպառնալիքի տակ, համարվում է անվավեր։
Հայտնել ենք, որ սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։ Մինչ այդ նույն հրամանագրով լուծարվում են կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները։
Փաստաթղթում նշվում է, որ այդ ամենն արվում է «ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակից, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից ելնելով»։
Այս ձևակերպումը, Գևորգ Դանիելյանի մեկնաբանմամբ, հենց վկայում է այն մասին, որ հրմանագիրը ստորագրվել է սպառնալիքի ազդեցության տակ։

«Ինքը շատ ճիշտ է արել, որ այդ ձևակերպումը տվել է, որպեսզի նաև պատմության համար հետագայում պարզ դառնա, որ ինքը ճարահատյալ է ստանձնել է մի լիազորություն, ստորագրել մի փաստաթուղթ, որի իրավունքը չունի։ Ինքը չէր կարող նման բան ստորագրել. արել է, որովհետև իրավիճակը եղել է անելանելի»,– ասում է Դանիելյանը։

Փոխարենը մասնագետն արձանագրում է, որ հայկական կողմին տարատեսակ փաստաթղթեր ստորագրել ստիպող Ադրբեջանն ինքը որևէ փաստաթուղթ չի ստորագրում, և բոլոր հայտարարություններն անում է բանավոր կերպով։
Խոսելով ԱՀ նախագահի հրամանագրի հնարավոր չեղարկման մասին` Գևորգ Դանիելյանը նշեց, որ դրա իրավական ճանապարհը սպառված չէ։ Այդ ընթացակարգը կարող է իրականացվել նաև ԼՂ տարածքից դուրս, օրինակ` Հայաստանում։
«ԼՂՀ–ն Սահմանադրական դատարան չունի, այնտեղ կա Գերագույն դատարան, որը նաև Սահմանադրական դատարանի լիազորություններով է օժտված։ Արցախի պատգամավորները կարող են դիմել Գերագույն դատարան` նախագահի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու պահանջով։ Ընդ որում, որևէ տեղ գրված չէ, որ Գերագույն Դատարանը պետք է գործի հենց Ստեփանակերտում։ Գերագույն Դատարանը գործում է հանուն Արցախի հանրապետության։ Որտեղ կգործի, դա էական չէ։ Կարող է արտագնա նիստ գումարել։ Արտագնա նիստի հնարվորությունն ամրագրված է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի օրենքներով»,– նշում է մեր զրուցակիցը։
Այլ հարց է, որ այս պահին Արցախի ո՛չ ԱԺ–ն, ո՛չ դատական համակարգն այն վիճակում չեն, որ մտածեն իրավական այս ընթացակարգերի իրականացման, նիստեր գումարելու ու որոշումներ ընդունելու մասին։ Արցախում այսօր գոյության պայքար է, պետական համակարգի ներկայացուցիչներին էլ սպառնում է Ադրբեջանի կողմից գերեվարվելու, բռնությունների ենթարկվելու սցենարը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0