https://arm.sputniknews.ru/20230929/pb-zintsarajvoghnery-karvogh-en-tsarajutjuny-sharunakel-hh-zinvats-uzherum-pvokhnakharar--66642892.html
ՊԲ զինծառայողները կարող են ծառայությունը շարունակել ՀՀ զինված ուժերում. փոխնախարար
ՊԲ զինծառայողները կարող են ծառայությունը շարունակել ՀՀ զինված ուժերում. փոխնախարար
Sputnik Արմենիա
ՊՆ փոխնախարարի խոսքով՝ Պաշտպանության բանակի զինծառայողները կարող են օգտագործել իրենց մարտական փորձը Հայաստանի զինված ուժերն ուժեղացնելու համար։ 29.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-29T12:09+0400
2023-09-29T12:09+0400
2023-09-29T12:13+0400
արցախի պաշտպանության բանակ (պբ)
արման սարգսյան
զինվորական
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/16/28382535_0:0:1024:577_1920x0_80_0_0_93fc2e931a8411923a245846d028f27f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողները կարող են շարունակել ծառայությունը Հայաստանի զինված ուժերում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ՊՆ-ն այժմ ուսումնասիրում է իրավիճակը, և այդ հնարավորությունը կստանան բոլոր այն զինծառայողները, ովքեր կցանկանան համալրել Հայաստանի զինված ուժերի շարքերը։ Փոխնախարարը վստահեցրեց, որ գերատեսչությունը կապի մեջ կլինի ԼՂ-ից զինվորականների հետ։Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 84 770 անձ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/16/28382535_0:0:896:672_1920x0_80_0_0_7e26e2aa36762107543cba85039a6561.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախի պաշտպանության բանակ (պբ), արման սարգսյան, զինվորական, հհ պաշտպանության նախարարություն (պն)
արցախի պաշտպանության բանակ (պբ), արման սարգսյան, զինվորական, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ՊԲ զինծառայողները կարող են ծառայությունը շարունակել ՀՀ զինված ուժերում. փոխնախարար
12:09 29.09.2023 (Թարմացված է: 12:13 29.09.2023) ՊՆ փոխնախարարի խոսքով՝ Պաշտպանության բանակի զինծառայողները կարող են օգտագործել իրենց մարտական փորձը Հայաստանի զինված ուժերն ուժեղացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողները կարող են շարունակել ծառայությունը Հայաստանի զինված ուժերում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Մեզ համար շատ ցանկալի կլիներ, որ ՊԲ զինծառայողները ծառայության անցնեին ՀՀ ՊՆ-ում, քանի որ նրանք մեր հայրենակիցներն են և իրենց փորձով ու ռազմական գիտելիքներով կարող են օգուտ բերել երկրի զինված ուժերին»,- նշեց նա։
ՊՆ-ն այժմ ուսումնասիրում է իրավիճակը, և այդ հնարավորությունը կստանան բոլոր այն զինծառայողները, ովքեր կցանկանան համալրել Հայաստանի զինված ուժերի շարքերը։ Փոխնախարարը վստահեցրեց, որ գերատեսչությունը կապի մեջ կլինի ԼՂ-ից զինվորականների հետ։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 84 770 անձ: