https://arm.sputniknews.ru/20230929/mak-i-araqelutjunn-arajika-orerin-lernajin-gharabagh-kajceli-adrbejani-agn-66662602.html
ՄԱԿ-ի առաքելությունն առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղ կայցելի. Ադրբեջանի ԱԳՆ
ՄԱԿ-ի առաքելությունն առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղ կայցելի. Ադրբեջանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Բաքվում նշում են, որ այցը թույլ կտա ծանոթանալ տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող ընթացիկ մարդասիրական գործունեությանը: 29.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-29T17:49+0400
2023-09-29T17:49+0400
2023-09-29T17:50+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
միջազգային փաստահավաք առաքելություն
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
արցախ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/28/01/280164_0:0:1639:923_1920x0_80_0_0_40458fa9d462ba49d8fb35fe90b5accf.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի առաքելությունն առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղ կայցելի Բաքվում Համաշխարհային կազմակերպության համակարգողի հովանու ներքո: Տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։Նշվում է, որ մի քանի օր առաջ Ադրբեջանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրել է Ղարաբաղ:Բաքվում նշում են, որ այցը թույլ կտա ծանոթանալ տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող ընթացիկ մարդասիրական գործունեությանը:Պատվիրակության անդամներին ուզում են ցույց տալ նաև «ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը, հայկական անօրինական զինված ուժերի զինաթափումն ու զինամթերքի առգրավումը, ինչպես նաև ականներից բխող սպառնալիքները»:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/28/01/280164_0:0:1639:1229_1920x0_80_0_0_620de6a3e5168dfad9a05147df36f8ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), միջազգային փաստահավաք առաքելություն, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, արցախ, հայաստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), միջազգային փաստահավաք առաքելություն, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, արցախ, հայաստան
ՄԱԿ-ի առաքելությունն առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղ կայցելի. Ադրբեջանի ԱԳՆ
17:49 29.09.2023 (Թարմացված է: 17:50 29.09.2023) Բաքվում նշում են, որ այցը թույլ կտա ծանոթանալ տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող ընթացիկ մարդասիրական գործունեությանը:
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի առաքելությունն առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղ կայցելի Բաքվում Համաշխարհային կազմակերպության համակարգողի հովանու ներքո: Տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ մի քանի օր առաջ Ադրբեջանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրել է Ղարաբաղ:
«Այդ ուղևորությունը տեղի կունենա առաջիկա օրերին Ադրբեջանում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգողի հովանու ներքո՝ ՄԱԿ-ի և Ադրբեջանի միջև կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի համաձայն», - նշված է հաղորդագրության մեջ:
Բաքվում նշում են, որ այցը թույլ կտա ծանոթանալ տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող ընթացիկ մարդասիրական գործունեությանը:
Պատվիրակության անդամներին ուզում են ցույց տալ նաև «ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը, հայկական անօրինական զինված ուժերի զինաթափումն ու զինամթերքի առգրավումը, ինչպես նաև ականներից բխող սպառնալիքները»:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։