00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Քոչարյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել. փաստաբանը մանրամասներ է հայտնում

© SputnikԿարմիրբերետավորները բերման են ենթարկու Լևոն Քոչարյանին
Կարմիրբերետավորները բերման են ենթարկու Լևոն Քոչարյանին - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2023
Բաժանորդագրվել
Փաստաբանն ընդգծեց, որ Լևոն Քոչարյանի կալանքը հիմնավորող գործի նյութերը բացառապես հիմնված են երկու ոստիկանի ցուցմունքների հիման վրա, մինչդեռ համցանցում հայտնված տեսանյութը լրիվ այլ բանի մասին է վկայում։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել նրա կալանքի դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Գայանե Պապոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, 1 ամսով կալանավորվել է։ Քոչարյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
«Մեղադրանքը ոչ միայն սին է, փուչ է, այլև եթե իրավաբանական լեզվով ասենք` այն հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն, որոնց գծով ՀՀ դատախազության կոլեգիան որոշում ունի, որ այդ գործերով չպետք է կալանք կիրառվի։ Լևոն Քոչարյանի նկատմամբ, որը նախկինում դատված չի եղել, որևէ կերպ արատավորված չի եղել, հիմա դատարանը միջին ծանրության հանցագործությունով կիրառել է ակնհայտ ապօրինի կալանք»,– ընդգծեց փաստաբանը։
Փաստաբանը հիշեցնում է, որ բոլոր նմանատիպ դեպքերում քննիչի միջնորդությունը դատարանն ամբողջովին է բավարարվում` երկամսյա կալանքով, սակայն ըստ նրա` Քոչարյանի կալանքն այնքան անհիմն է, որ միջնորդությունը քննող դատավորի մեջ միգուցե մի փոքր խիղճ է արթնացել ու մեկ ամսով է կալանավորել։
Ինչ վերաբերում է Քոչարյանի կալանքը հիմնավորող գործի նյութերին, ապա Պապոյանը նշեց, որ դրանք բացառապես հիմնված են երկու ոստիկանի ցուցմունքների վրա։
«Մենք բոլորս այդ գործով տեսել ենք տեսագրությունը, բոլորս տեսել ենք` ով է ում ծեծում։ Մեղադրանքի կողմը հիմա ասում է` չգիտես ինչպես, Լևոն Քոչարյանն է ծեծել այդ ոստիկաններին, որոնք այդ մասին ցուցմունք են տվել։ Դատավորը համեմատել է այդ ցուցմունքները և տեսագրությունը ու, չգիտես ինչու, ավելի արժանահավատ է համարել ոստիկանների ցուցմունքները, այլ ոչ թե տեսագրությունը»,– նկատեց փաստաբանը։
Ըստ նրա` քննչական մարմինը կալանքի վերաբերյալ միջոդրության մեջ զետեղել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա կալանքի բոլոր հնարավոր հիմքերը (հնարավոր փախուստ, ազդեցություն, հանցանք կատարելը), որոնք նույնիսկ մի քանի անգամ դատված հանցագործների դեպքում չեն վկայակոչվում։
Արդյունքում դատարանը, ըստ Պապոյանի` խախտելով բոլոր հնարավոր սկզբունքները, այդ թվում` անձի անմեղության կանխավարկածը, կալանքի բոլոր հնարավոր հիմքերն իրատեսական է համարել։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։
Լրատվամիջոցների ֆիքսած կադրերում երևում է, որ ոստիկանները Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս մեքենայի մեջ ուժեղ հարվածներ են հասցնում նրան։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք` ուղեղի ցնցում:
Սեպտեմբերի 23–ին Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ձերբակալվել է 4 կարմիրբերետավորի ծեծելու համար։
Միաժամանակ փաստաբանը Լևոն Քոչարյանին խոշտանգելու փաստով հաղորդում էր ներկայացրել, սակայն փաստաբանական խումբը սեպտեմբերի 24–ին հետ է վերցրել բողոքը, քանի որ այն պետք է քններ դատավոր Մասիս Մելքոնյանը, իսկ վերջինս, փաստաբանների պնդմամբ, ակնհայտ քաղաքականացված դատավոր է։
Մի՛ դիմեք բռնության. բողոքի ակցիա ոստիկանության շենքի մոտ
Լրահոս
0