https://arm.sputniknews.ru/20230929/gazprvom-armenian-sahmanapakum-e-teghahanvatsneri-hamar-pvokhhatucman-hajteri-yndunumy-66663610.html
«Գազպրոմ Արմենիան» սահմանափակում է տեղահանվածների համար փոխհատուցման հայտերի ընդունումը
«Գազպրոմ Արմենիան» սահմանափակում է տեղահանվածների համար փոխհատուցման հայտերի ընդունումը
Sputnik Արմենիա
ՀՀ մարզերում կացարանի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրից կարող է օգտվել 600 ընտանիք, նախկին 300-ի փոխարեն։ 29.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-29T17:51+0400
2023-09-29T17:51+0400
2023-09-29T18:12+0400
հայաստան
«գազպրոմ արմենիա» ընկերություն
արցախ
տեղահանված
փոխհատուցում
https://cdn.am.sputniknews.ru/img/1566/12/15661254_0:64:1600:964_1920x0_80_0_0_985a6a173ef36b5cbbaab3d15a6dbc2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն կրկնապատկել է կացարանի վարձակալության և կոմունալ ծախսերի համար փոխհատուցման ծրագրի շահառուների թիվը և պատրաստ է փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 600 ընտանիքի։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը։Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է ՀՀ մարզերում կացարանի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել Արցախից բռնի տեղահանված 300 ընտանիքի։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1566/12/15661254_239:0:1600:1021_1920x0_80_0_0_d94ae2f2fbb004140cc36b5802751d4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «գազպրոմ արմենիա» ընկերություն, արցախ, տեղահանված, փոխհատուցում
հայաստան, «գազպրոմ արմենիա» ընկերություն, արցախ, տեղահանված, փոխհատուցում
«Գազպրոմ Արմենիան» սահմանափակում է տեղահանվածների համար փոխհատուցման հայտերի ընդունումը
17:51 29.09.2023 (Թարմացված է: 18:12 29.09.2023) ՀՀ մարզերում կացարանի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրից կարող է օգտվել 600 ընտանիք, նախկին 300-ի փոխարեն։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն կրկնապատկել է կացարանի վարձակալության և կոմունալ ծախսերի համար փոխհատուցման ծրագրի շահառուների թիվը և պատրաստ է փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 600 ընտանիքի։ Տեղեկությունը հայտնում է
«Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը։
Ընկերությունն ավելի վաղ
հայտարարել էր, որ պատրաստ է ՀՀ մարզերում կացարանի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել Արցախից բռնի տեղահանված 300 ընտանիքի։
«Երկու օրվա ընթացքում ընկերությունն արդեն հայտեր է ընդունել ավելի քան 1000 ընտանիքից։ Ընկերությունը միաժամանակ տեղեկացնում է, որ ներկայում սահմանափակում է օժանդակության այս ուղղությամբ հայտերի ընդունումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։