00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախից 66 500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանել. հավելյալ տրանսպորտ կուղարկվի Հակարիի կամուրջ

© SputnikԱրցախից տեղահանվածները
Արցախից տեղահանվածները - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Արցախից տեղահանվածները
Բաժանորդագրվել
Օթևան է ստացել շուրջ 10 967 քաղաքացի։ Օթևանների բաշխվածությունը, փոխվարչապետի խոսքով, գրեթե նույնն է, միայն մի փոքր շատ են եղել Կոտայքում, Սյունիքում։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ժամը 10–ի դրությամբ Արցախից 66 500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանել։ ՀՀ կառավարության նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Այս գիշեր բռնի տեղահանվածների թիվը աճել է։ Միայն սեպտեմբերի 26–ին ժամանել է 22 800 մարդ, սեպտեմբերի 27–ին` 26 000, իսկ կեսգիշերից մինչև այսօր առավոտյան ժամը 6–ը` 8100։ Ժամանումների ինտենսիվությունը շատ բարձր է»,– ընդգծեց փոխվարչապետը։
Ըստ նրա` օթևան է ստացել մոտ 10 967 քաղաքացի։ Օթևանների բաշխվածությունը, փոխվարչապետի խոսքով, գրեթե նույնն է, միայն մի փոքր շատ են եղել Կոտայքում, Սյունիքում։
«Մարդկանց մեծ հոսքով պայմանավորված` գուցե ոչ բոլորին են առաջարկվում այն պայմանները, որոնք նրանց կբավարարեն։ Մենք հայցում ենք նրանց բոլորի ներողամտությունը։ Կոչ ենք անում ընդունել տրված հնարավորությունը, իսկ առաջիկայում աջակցության գործիքներով կգտնենք այն պայմանները, որոնք նրանց առավել հարմար կլինեն»,– հայտարարեց Խաչատրյանը։
Նա նշեց, որ նախատեսում են հավելյալ տրանսպորտային միջոցներ ուղարկել Հակարիի կամուրջ` մարդկանց տեղաշարժն առավել արագ ապահովելու համար, սակայն հաշվի առնելով, որ յուրաքանչյուր տրանսպորտային միջոց միջինում 30-35 ժամ է ճանապարհին լինում` այդ պատճառով սպասում են, որ մի քիչ թեթևանա ճանապարհը։
Ինչ վերաբերում է տարբեր մարդկանց և կառույցների կողմից ֆինանսական նվիրատվություններին, ապա ՀՀ փոխվարչապետը տեղեկացրեց, որ այդ նպատակով ՀՀ գանձապետական նվիրատվության հաշիվ է բացվելու, որի մասին նախապես նորից կհայտարարեն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
Լրահոս
0