00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որպեսզի աշխարհը ճանաչի Հայաստանը. կստեղծվի քաղաքացիական դիվանագիտություն նախաձեռնություն

© Sputnik / Aram NersesyanՀանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակ - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Հանրապետության հրապարակ
Բաժանորդագրվել
Հայաստանի արևելագետների միությունը մի քանի կարևոր խնդիրներ է առանձնացրել, որոնք փորձելու են լուծել քաղաքացիական դիվանագիտության ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Խորհրդային Միության փլուզումից հետո հանրային դիվանագիտություն չի եղել, հիմա ժամանակն է այդ սխալն ուղղելու, չնայած որ դա պետության գործն է։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արևելագետների միության հիմնադիր նախագահ Արսեն Գասպարյանը։
«Մենք մեր միությունով որոշեցինք ստեղծել «Քաղաքացիական դիվանագիտություն» նախաձեռնությունը»,–ասաց նա։
Իր հերթին միության խորհրդի հիմնադիր անդամ Զարմինե Զեյթունցյանը մանրամասնեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո համաշխարհային տեղեկատվական դաշտից կարծես թե Հայաստանը բացակայում է։
«Մենք տարիներ շարունակ փորձում ենք կառուցել կամ վերակառուցել մեր ազգային կերպարը` համաշխարհային հանրությանը մեկ ընդհանուր դիմագծով ներկայանալու համար, բայց դա կարծես թե դեռ չի ստացվում։ Պատճառները տարբեր են. բայց այդ ջանքերի փոշիացման հիմնական պատճառը հենց այս ինստիտուտի բացակայությունն է»,–ասաց նա։
Նրա խոսքով` իրենք մի քանի կարևոր խնդիրներ են վեր հանել, որոնք փորձելու ենք լուծել քաղաքացիական դիվանագիտության ճանապարհով։
Նախ այն, որ աշխարհում Հայաստանի մասին հստակ պատկերացման, ընկալումների և ընդհանրական կերպարի բացակայություն կա։ Միջազգային տիրույթում դրական հեղինակության ձեռքբերման և ամրապնդման հաղորդակցության համար ռազմավարական ծրագրերի բացակայությունն ակնհայտ է։ Երկրի բարենպաստ կերպարի ստեղծման, Հայաստանի գրավչության բարձրացման համար փափուկ ուժի կիրառման մեխանիզմների բացակայությունը ևս իր հետևանքներն է բերել։ Նաև համաշխարհային մշակույթի տիրույթում հայկական մշակույթի դերի և ամրապնդմանն ուղղված ստրատեգիական ծրագրերի բացահայություն կա։
Նա ընդգծեց, որ քաղաքացիական դիվանագիտությունը համակարգված և միասնական հանրային կարծիքի վրա ձևավորման գործիք է ներքին և միջազգային հանրության համար։
Այս նախաձեռնության շրջանակներում փորձելու են բարելավվել Հայաստանի և հայ ժողովրդի մասին ընկալումներն ու ըմբռնումները Կովկասի, Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի երկրների հանրության շրջանում։
Հռոմի ստատուտի վավերացումը անդառնալի հարված կլինի ՌԴ-ի հետ հարաբերություններին. ՀՀԿ
Միության խորհրդի անդամ Արթուր Խաչիկյանն էլ նշեց, որ պետք է ակտիվացնել նաև միջազգային հարաբերություններով զբաղվող ուսանողական խորհրդի կապը։
«Դա թույլ կտա միավորել բոլոր ուսանողներին Հայաստանի բոլոր բուհերից, որոնք աշխատում են միջազգային անվտանգության բնագավառում։ Նրանց հնարավորություն կտրվի ներկայացնել իրենց աշխատանքները, որոնք կանցնեն որոշ մրցակցություն, որից հետո ուսանողները հնարավորություն կունենան դրանք ներկայացնելու միմյանց և դասախոսներին, հետագայում կդրվի դրանց հրատարակման հարցը»,–ասաց նա։
Նրա խոսքով` դա թույլ կտա ավելի պրոֆեսիոնալ, վերլուծական ձևով մոտենալ միջազգային անվտանգության խնդիրներին, որպեսզի ձևավորվի փորձագետների էլիտա, որոնք կկարողանան ճիշտ ձևով դատել ոչ միայն Հայաստանի անցյալի ու պատմության, այլև ներկայի ու ապագայի մասին։ Նրանք պետք է կարողանան տեսնել, թե ինչ է կատարվում Հայաստանի շուրջ և աշխարհում ։
Խաչիկյանը հավելեց, որ այժմ իր ուսանողների հետ թարգմանական աշխատանքներ են կատարում, որպեսզի հայերեն լեզվով հասանելի լինի ամենավերջին նյութերը, որպեսզի հնարավոր լինի դուրս գալ տարածաշրջանային մտածողությունից և անալիտիկ ձևով տեսնել աշխարհը։
Լրահոս
0